Ռուսաստանում հագուստի, կոշիկի և աքսեսուարների խոշորագույն վաճառողները, դոլարի և եվրոյի արժույթի աճով պայմանավորված, դադարեցրել են խանութների համար ապրանքներ գնելը: Այս մասին հայտնում է «Վեդոմոստին»՝ հղում անելով ընկերություններում աղբյուրներին:
Մասնավորապես, ապրանքների մատակարարումը դադարեցրել է իսպանական Inditex-ը, որը շուկայի առաջատար է: Վերջին մատակարարումը եղել է դեկտեմբերի 17-ին, նոր փոխադրումների մասին տվյալներ չկան:
Փոխադրումները դադարեցրել է նաև BNS Group-ը, որը Ռուսաստանում վերահսկում է Calvin Klein, Armani Jeans, Michael Kors, TopShop և այլ ցանցեր: BNS Group-ի գլխավոր տնօրեն Դենիս Բոգատիրյովը նշել է, որ հաջորդ գարնան համար մատակարարումներն ընկերությունը պետք է սկսեր վերցնել դեկտեմբերի կեսին-վերջին, սակայն դադար է վերցրել մինչև 2014 թ. վերջ-2015 թ. սկիզբ:
Հինգշաբթի օրը դոլարն ու եվրոն աճել են մինչև մոտ 62 և 76 ռուբլի: Հինգշաբթի ցերեկը դոլարի և եվրոյի աճը կրճատվել է Մոսկվայի բորսայում: Դրանք սկսել են մնալ չափավոր դրական մակարդակի, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ճշգրտել է իր դիրքորոշումը արժութային սպեկուլյանտների վերաբերյալ:
Չորեքշաբթի օրը Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ առաջիկա օրերին մի շարք միջոցներ կձեռնարկվեն Ռուսաստանի արժութային շուկայում իրավիճակի կարգավորման համար:








































