Ամերիկյան Ռիչմոնդ քաղաքում (Կալիֆոռնիա նահանգ) երկրի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել: Գործարանը պատկանում է Chevron ընկերությանը: Այս մասին հայտնում է CBS Local-ը՝ հղում անելով ականատեսներին:
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել գործարանում սարքավորումների հակահերմետիկացման պատճառով:
Chevron գործարանը զբաղեցնում է 1200 հա տարածք: Այն օրական մշակում է ավելի քան 240 հազար բարել նավթ: Կապված նավթի մատակարարումների ուշացումների հետ՝ ԱՄՆ արևմտյան ափում բենզինի գները կարող են զգալիորեն բարձրանալ, քանի որ այդ շրջանը մեկուսացած է մյուս շուկաներից:











































