Ամերիկյան Լեյք Ուելս քաղաքում (Ֆլորիդա նահանգ) տղամարդը խանութում ձևացրել է սրտի նոպա, որպեսզի իր հանցակիցը կարողանա խաղալիքներ գողանալ: Ինչպես հաղորդում է The Independent-ը՝ հանցագործները ձերբակալվել են:
Երեքշաբթի երկու տղամարդ՝ 30-ամյա Թայրուս Սքոթը և 27-ամյա Ժենարդ Դյուպրեն, գնացել են Wal-Mart սուպերմարկետ և մտել մանկական ապրանքների բաժին: Նրանք գնումների սայլակը բեռնել են ավտոմեքենայով և Բարբիի տնակով, ինչպես նաև LeapFrog պլանշետով:
Խանութից դուրս գալիս Դյուպրեն բռնել է կուրծքը և ընկել հատակին՝ ձևացնելով սրտի նոպա: Մի քանի հաճախորդներ փորձել են նրան օգնել՝ մինչ ընկերը հանգիստ լքում էր սուպերմարկետը: Դրանից հետո Դյուպրեն բարձրացել է և իր համախոհի ետևից դուրս եկել:
Այս դեպքը նկարահանել են տեսախցիկները, որոնց տեսագրությունն օգնել է հաստատել գողերի ինքնությունը: Ինչպես հաղորդում է Fox News-ը՝ Դյուպրեն և Սքոթը ձերբակալվել են, նրանց դեմ առաջադրվել է գողության մեղադրանք: Նրանք գողացել են խաղալիքներ՝ 369 դոլար ընդհանուր արժողությամբ:









































