Չինաստանում Apple-ի գործարանում աշխատակիցներն աշխատում են չափազանց ծանր պայմաններում, որը չի համապատասխանում ընկերության կողմից սահմանված նորմերին: Այս մասին գրում է BBC-ն:
Գաղտնի հետաքննություն անցկացրած BBC-ի թղթակիցը 18 օր աշխատել է Շանհայում՝ առանց հանգստյան օրերի, չնայած ազատ օր հատկացնելու խնդրանքներին:
Մյուս աշխատակիցների մոտ աշխատանքը տևել է 12 և ավելի ժամ:
Ի պատասխան՝ Apple-ը հայտարարել է, որ կգործադրի բոլոր ջանքերը՝ ձեռնարկություններում արդար և անվտանգ աշխատանք ապահովելու համար:










































