Sunday, 28 06 2026
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը

Քննիչները համակարգային զոհեր կդառնա՞ն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ ձերբակալվել է քննչական կոմիտեի ԶՔԳՎ 2-րդ կայազորային քննչական բաժնի ՀԿԳ քննիչ Շ. Հայրապետյանը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ քննիչն իր կողմից քննվող գործի շրջանակներում 2.000 դոլարի կաշառք է պահանջել և ասել, թե գումարը պետք է ՀՀ գլխավոր դատախազին հանձնի:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում գլխավոր դատախազի խորհրդական Քրիստինե Մելքոնյանը պաշտոնապես հաստատեց քննիչի ձերբակալման փաստը և ասաց, որ քննիչ Շ. Հայրապետյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ Քր Օր-ի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (խոշոր չափերով խարդախություն), 38-312-րդ հոդվածի 2-րդ մասի (խոշոր չափերով կաշառք տալուն հանցակցելը), 34-312-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (խոշոր չափերով կաշառք տալու փորձ).«Գործի քննությունը գտնվում է հատուկ քննչական ծառայության վարույթում, այլ մանրամասների մասին կարող եք տեղեկանալ նախաքննող մարմնից»:

Հիմա դառնանք գործի արմատներին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ քննչական կոմիտեի ԶՔԳՎ 2-րդ կայազորային քննչական բաժնի ՀԿԳ քննիչ Շ. Հայրապետյանը ՀՀ ՊՆ N զորամասում ծառայակից ընկերների միջև տեղի ունեցած վեճի գործ է քննել: Ծառայության մեջ գտնվող տղաներից մեկի հարազատին առաջարկ է արել. «Եթե ուզում ես հարազատդ այս վեճում արդարացվի, ուրեմն 2.000 դոլարի պատմություն է, վճարի, և հարցը հօգուտ քեզ կլուծվի»:

Մեր լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ քննիչ Հայրապետյանը նրան, ումից ցանկացել է վերցնել 2.000 դոլարը, ասել է, թե այն պետք է հանձնի ՀՀ գլխավոր դատախազին: Սակայն, ինչպես ասում են, շաբաթը ուրբաթից շուտ է եկել:

«Ժողովուրդ»-ին առայժմ պաշտոնապես չհաջողվեց պարզել, թե ով է այն քաղաքացին, որից իբր քննիչը գումար է պահանջել, սակայն կարողացանք ՀՔԾ մեր լավատեղյակ աղբյուրներից պարզել, որ ՀՀ ՊՆ N զորամասում տեղի ունեցած վեճի մասնակից կողմերից մեկն իր հարցերը լուծելու համար ստիպված է եղել տան ոսկեղենը գրավադրել, որպեսզի կարողանա քննիչի պահանջած 2.000 դոլարը հասցնի: Սակայն ընտանիքի անդամները, տեղեկանալով ստեղծված իրավիճակին, հանցագործության մասին հաղորդում են տվել ՀՀ գլխավոր դատախազություն, ինչի հետևանքով էլ քննչական կոմիտեի ԶՔԳՎ 2-րդ կայազորային քննչական բաժնի ՀԿԳ քննիչ Շ. Հայրապետյանը ձերբակալվել է:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում