Sony ընկերության բաժնետոմսերը մինչև դեկտեմբերի 18-ն աճել են 4,8%-ով, հայտնում է The Hollywood Reporter-ը՝ հղում անելով ճապոնական Nikkei ֆոնդային ինդեքսին:
Որոշ փորձագետներ աճն ուղղակիորեն կապում են ընկերության վերջին որոշումների հետ: Դեկտեմբերի 17-ին Sony-ն հրաժարվեց վարձույթի հանել «Հարցազրույց» ֆիլմը, որը պատմում է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի դեմ մահափորձի մասին: Ֆիլմի թողարկումը չեղարկվել է, երբ Sony-ի վրա հարձակված ցանցահենները սպառնացել են ահաբեկչություններ իրականացնել ֆիլմի պրեմիերաների ժամանակ:
«Ներդրողները կարծում են, որ Sony-ին այլևս ոչինչ չի սպառնում»,- աճը մեկնաբանում է Myojo Asset Management խորհրդատվական խմբի ղեկավար Մակոտո Կիկուչին:










































