Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ֆլորենտինո Պերեսը դրական է գնահատել թիմի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի աշխատանքը:
«Մեծ ուրախությամբ նոր պայմանագիր կստորագրենք Անչելոտիի հետ: Վստահ եմ, որ համաձայնության գալու հարցում խնդիրներ չեն լինի: Այդ հարցը կքննարկվի մրցաշրջանի ավարտին»,- Պերեսի խոսքերը մեջբերում է Cadena Ser-ը:
Հիշեցնենք, որ Անչելոտին «Ռեալ»-ը գլխավորել է 2013թ. ամռանը: Թիմը 12 տարվա դադարից հետո կրկին նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը:








































