Լոնդոնի կենտրոնում՝ «Վիկտորյա» երկաթուղային կայարանում, գնացք է այրվում: Այս մասին հաղորդում է Inetrfax-ը՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի Ազգային երկաթուղային ասոցիացիային:
Հրդեհի պատճառով կաթվածահար է եղել կայարանի երթևեկությունը: Տուժածների մասին տեղեկություն դեռևս չկա:
Նշենք, որ վերջին երկու օրվա ընթացքում սա արդեն երկրորդ լուրջ տրանսպորտային պատահարն է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում: Չորեշքաբթի Լոնդոնի կենտրոնում ուղղաթիռը բախվել էր շինարարական կռունիկին, ինչի հետևանքով զոհվել էր երկու մարդ:








































