Ուրբաթ Մոնտե-Կառլոյում փառահեղ շոուով բացվում է կրկեսային արվեստի ամենահեղինակավոր և խոշոր միջազգային փառատոնը, հաղորդում է ռուսական «Կուլտուրա» հեռուստաալիքը:
Փառատոնի գլխավոր մրցանակը «Ոսկե ծաղրածու» արձանն է, որը արդեն վաղուց կրկեսային «Օսկարի» կարգավիճակ ունի:
Մասնակիցների ելույթները դատելու են 15 երկրների մասնագետներ: Այս տարի ժյուրին գլխավորում է Մոնակոյի արքայադստեր դուստրը՝ Ստեֆանին:
Ամեն տարի շոուն ավելի հետաքրքիր է դառնում, իսկ կրկեսային համարները՝ ավելի անհավանական: Զարմանալի չէ, որ փառատոնի անցկացման ժամանակ թագավորության բնակչությունը երկու անգամ մեծանում է: Իսկ աշխարհի տարբեր երկրներից միլիոնավոր մարդիկ հետևում են փառատոնին հեռուստատեսությամբ:










































