Երգչուհի Մադոննան Instagram-ում խոսել է համացանց իր չավարտված Iconic ալբոմի արտահոսքի մասին, բայց ավելի ուշ ջնջել է գրառումը, հայտնում է Daily Mail-ը: Երգչուհին նշել է, որ արտահոսքի հեղինակների արածը կարելի է համեմատել ահաբեկչության հետ:
«Դրանք ընդամենը երգերի դեմոտարբերակերն են, որոնց կեսը չի ընդգրկվի ալբոմում, իսկ մյուս մասը փոփոխվում և զարգացվում է: Դա ահաբեկչության ձևերից մեկն է: Սատանան տանի: Ինչո՞ւ են մարդիկ ուզում ոչնչացնել գեղարվեստական ստեղծագործության ստեղծմանը գործընթացը: Ինչո՞ւ գողանալ: Ինչո՞ւ չի կարելի ինձ հնարավորություն տալ ավարտել իմ ալբոմը»,- գրել է երգչուհին:
Մադոննայի ալբոմը, որը պետք է թողարկվի 2015 թ., համացանցում է հայտնվել դեկտեմբերի 17-ին: Համացանցում հրապարակվել է 13 թրեք ալբոմից:







































