Քուվեյթցիները խորհրդարանը ցրելու պահանջով դուրս են եկել փողոցներ: Ցույցը տեղի է ունեցել մայրաքաղաք Էլ-Քուվեյթում: Այս մասին հայտնում է AFP գործակալությունը:
Հուզումները սկսվել էին դեռևս կիրակի օրվանից: Ցուցարարներն այդ օրը դուրս էին եկել քաղաքից հարավ-արևմուտք ընկած` հիմնականում տարբեր ցեղերով բնակեցված Սաբահ Ալ-Նասեր շրջանի փողոցներ:
Խորհրդարանն ընտրվել է 2012-ի դեկտեմբերի 1-ին` ընտրությունների արդյունքում: Ընդդիմությունը պահանջում է ցրել խորհրդարանը և կասեցնել ընտրական օրենքում արված փոփոխությունները:






































