NASA-ն մոտ ապագայում պատրաստվում է տիեզերագնացներ իջեցնել աստղակերպերից մեկի վրա: Այս մասին հաղորդում է TASS-ը՝ վկայակոչելով NASA-ի տնօրենի օգնական Ռոբերթ Լայթֆութի մամլո ասուլիսը:
Սպասվում է, որ այս գործողության անցկացման մասին որոշումը կընդունվի 2015-ի սկզբին: Առաքելությունը կիրագործվի 10 տարուց ոչ շուտ: Արշավախումբը կարժենա 1.25 մլրդ դոլար:
Տիեզերագնացների վայրէջքին կնախորդի փոքր երկնային մարմնի «տեղադրումը» ավելի կայուն ուղեծիր: Գործողության այս մասը նախատեսվում է ավարտել 2020-ին: Մոտ 2025-ին նախատեսվում է տիեզերագնացների արշավախումբ ուղարկել Լուսնի նոր արբանյակի վրա:











































