Saturday, 27 06 2026
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

Եթե միայն հասարակությունը չօգնի իշխանությանը

Ներքաղաքական իրողությունների ներկայիս ֆոնին, երբ, այսպես ասած, հին ընդդիմությունն ու նոր այլընտրանքը մեծ աղմուկից հետո անաղմուկ պայթեցին, իսկ նոր ընդդիմադիր ազդեցիկ ուժի մասին խոսելը ոչ միայն վաղ է, այլ նույնիսկ նախանշաններ չկան, Հայաստանում բավական հաճախ են հնչում մտահոգություններ, որ Հանրապետական իշխանությունը այս իրավիճակից կարող է պարզապես լկտիանալ անասելի և հաստատել բացարձակ, մոնոլիտ իշխանական մի բուրգ, որի դեմ հասարակությունը կդառնա բացարձակապես անզոր, և իշխող ուժը կանի պարզապես այն, ինչ կկամենա:

Այն, որ քաղաքական մրցակցությունը երկրում կարևոր նախապայման է իրավիճակի վերահսկելիության տեսանկյունից՝ աներկբա է: Սակայն այստեղ իրավիճակը որոշակիորեն հարաբերական է, որովհետև ամեն մրցակցություն չէ, որ իրավիճակը վերահսկելի է դարձնում հանրության համար: Կարող է լինել մրցակցություն, երբ հանրությունն օգտագործվում է ընդամենը որպես գործիք: Օրինակ՝ այն մրցակցությունը, որ իշխող ուժին փորձում էր մատուցել ԲՀԿ-ՀԱԿ-ՀՅԴ եռյակը, հենց այդպիսին էր: Այսինքն՝ ներիշխանական հաշիվների պարզաբանման առանցքով մրցակցությունը փորձ էր արվում ներկայացնել իբրև հանրօգուտ մի բան, որն իրականում հասարակությանը մանիպուլյացիայի ենթարկող մի գործընթաց էր, ոչ ավելին: Այսինքն՝ քաղաքական մրցակցության կողմերից որևէ մեկը հենված չէր հանրային աջակցության և շահի վրա, հետևաբար՝ հասարակական շահն այդ դեպքում ընդամենը մակերեսային արտահայտվածություն ուներ և ենթակա էր համակարգի շահին:

Իհարկե, անգամ այդ վիճակն առավել նախընտրելի է, քան բացարձակապես մեռյալ վիճակը, երբ համակարգի ներսում չկա մրցակցություն, չկան անգամ ներքին «ռազբոռկաներ», որոնք կարող է օգտագործել հասարակությունը կամ ընդդիմությունը: Բայց այստեղ կա մի կարևոր նախապայման: Դրա համար անհրաժեշտ է, որ լինի ուժեղ հասարակություն, ինքնակազմակերպված, մոբիլ, լինի ուժեղ ընդդիմություն: Երբ այդ ամենը չկա, չկա նաև ներիշխանական հակասությունները հօգուտ հասարակության խաղարկելու հնարավորություն: Այդ դեպքում, ոչ թե իշխանական կողմերից մեկին հնարավոր է դարձնել հասարակության կամ ընդդիմության գործիքներից մեկը, այլ թույլ հասարակությունն ու ընդդիմությունն է գործիք դառնում իշխող համակարգի կողմերից մեկի ձեռքին՝ երբ թույլ վիճակում մտնում է այդ խաղի մեջ:

ՀԱԿ-ի օրինակը լավ վկայությունն է այդ բանի: Հասարակական հեղինակության զգալի կորուստ ունեցող ՀԱԿ-ը վերածվեց ԲՀԿ կցորդի, որքան էլ որ փորձեց իրավիճակը ներկայացնել հակառակ կերպ՝ թե ինքն է օգտագործում ԲՀԿ-ի տարաձայնությունը ՀՀԿ-ի հետ: Ի վերջո, պարզ դարձավ, որ օգտագործվողը ՀԱԿ-ն էր, ոչ թե ԲՀԿ-ն, և եթե որևէ մեկը ԲՀԿ-ն օգտագործում էր, ապա կամ Սերժ Սարգսյանը, կամ Ռոբերտ Քոչարյանը, բայց ոչ ՀԱԿ-ը:

Այսօր, իհարկե, հասարակության մեջ չկա այն ուժը, որ կկարողանա ամուր դիրքերից մարտավարական և ռազմավարական հաշվարկներ անել ներիշխանական հակասությունների գործընթացում: Միևնույն ժամանակ, կա մտահոգությունը, ինչպես նշեցի ավելի վերևում, որ այդ գործընթացն էլ արդեն ավարտվել է և Հայաստանում մեծ է ՀՀԿ-ի բացարձակ իշխանության վտանգը, որը կբերի լիակատար անապատացում և երկարաժամկետ հասարակական-քաղաքական ստագնացիա: Բայց այստեղ կամ էմոցիոնալ հոռետեսություն և չափազանցություն է, կամ գիտակցական քարոզչական հնարք, որում շահագրգռված են թե իշխանությունը, թե այն քաղաքական ուժերը, որոնք հայտնվել են կոլապսի մեջ և որևէ կերպ փորձ են անում հասարակության մոտ հանդես գալ ինքնարդարացման ջանքերով կամ էլ պարզապես անուղղակիորեն մեղադրում են հասարակությանը իրենց խաղին չաջակցելու համար՝ գուշակելով ներքաղաքական «արմագեդոն», իբր եթե մենք էլ չկանք, ուրեմն վերջ:

Ինչո՞վ է այդ ամենը չափազանցություն կամ քարոզչական հնարք: Կան մի քանի էական հանգամանքներ, որ ինչքան էլ Սերժ Սարգսյանը հեշտությամբ վերահաստատվի նախագահի պաշտոնում, միևնույն է՝ չի կարողանալու Հայաստանում լիովին մոնոլիտ վիճակ ձևավորել և հաստատել բացարձակ կամայականության սկզբունքով գործող իշխանական համակարգ: Նախ՝ Հայաստանում տեղի են ունեցել հասարակական փոփոխություններ, տեխնոլոգիական փոփոխություններ, հասարակության ինֆորմացիոն կոմունիկացիաներն են հարստացել, կա 33 տոկոս ինտերնետ հասանելիություն, ինչը փաստացի ապահովում է ինֆորմացվածության բոլորովին այլ մակարդակի և միտումների փուլում գտնվող հանրության առկայություն: Դրան գումարվում է այն, որ այդ միջավայրում արդեն իսկ կան կայացած քաղաքացիական խմբեր, որոնց գործունեությունն արգելափակելը իշխանության համար լինելու է շատ դժվար: Մյուս հանգամանքն այն է, որ Հայաստանը կտրված, մեկուսի կղզի կամ քարանձավ չէ, այլ աշխարհի մաս, որտեղ ևս տեղի են ունենում մեծ վերափոխումներ՝ թե՚ քաղաքական, տնտեսական, թե՚ քաղաքակրթական իմաստով:

Աշխարհում տեղի է ունենում նոր աշխարհակարգի որոնման գործընթաց, որի ակտիվ շրջաններից մեկն էլ Հայաստանի տարածաշրջանն է: Հետևաբար՝ Հայաստանը գտնվում է համաշխարհային ուշադրության կենտրոնում, ինչը նշանակում է, որ պարտադրված է լինելու հետևել համաշխարհային տենդենցներին, արժեքներին առնվազն այնքան, ինչքան դա արել է մինչև այժմ: Ի լրումն դրա, ակնհայտ է, որ միջազգային հանրության ուշադրությունը Հայաստանի հանդեպ ավելի է մեծացել, և Հայաստանն այդ առումով ստիպված է լինել ավելի փութաջան, և որքան էլ իշխանությունը դժկամությամբ գնա բաց համակարգի ձևավորման և փորձի դա առավելապես արտաքին երևույթ դարձնել՝ խորքում պահպանելով հինը, միևնույն է՝ այդ ճանապարհին իշխանությունը ունենալու է անհաղթահարելի բազմաթիվ արգելքներ և ստիպված է լինելու գնալ հանրության հետ փոխզիջման:

Այդ ամենին գումարվում է նաև այն, որ Հայաստանում բավական սրվել է տնտեսական ռեսուրսների խնդիրը, որը միջազգային ասպարեզում քաղաքական պատասխանատվության բարձրացման խնդրի հետ մտել է հակադիր ընթացքի մեջ՝ առաջ բերելով ներքին խմբավորումների ռազմավարական հակասություններ, ինչը Հայաստանում ձևավորել է գրեթե հավերժական անկառավարելի վիճակ, որը հաղթահարել հնարավոր է միայն ապամոնտաժելով ներկայիս կառավարման համակարգը: Այն պահպանելու փորձերը ընդամենը է՚լ ավելի խորացնելու են հակասությունները:

Այլ կերպ ասած՝ Հայաստանում իշխանությունը լիակատար բացարձակության ռեսուրս պարզապես չունի, որքան էլ մեծ է դրա ցանկությունը: Այդ ռեսուրսը կարող է լինել միայն հուսահատված, հիասթափված, թևաթափ հասարակությունը, որը կյանքը չի պատկերացնում առանց իրենց սպառած կուսակցությունների ու ուժերի և ունակ չէ ինքնակազմակերպվել և ձևավորել ժամանակի պահանջներին ու միտումներին առավել ներդաշնակ ընդդիմադիր համակարգ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում