Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օկրուաշվիլին, որը գրավի դիմաց ազատ էր արձակվել, Reuters գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը նախկինի պես վտանգ է ներկայացնում Վրաստանի համար:
«Ես շատ դիվանագիտական կլինեմ, որպեսզի խոչընդոտ չդառնամ վրաց-ռուսական հարաբերությունների համար, սակայն պետք է ասեմ, որ Ռուսաստանը դեռևս վտանգ է ներկայացնում մեր երկրի և ինքնիշխանության համար»,-ասել է Օկրուաշվիլին:
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ մոտ ապագայում պետք է սպասել երկու երկրների միջև հարաբերությունների լավացմանը:
Օկրուաշվիլիի խոսքերով՝ տվյալ փուլում Վրաստանը հստակ ակնկալիքներ չունի, սակայն մոտ ապագայում լավացում կլինի:
«Թբիլիսին դրական ազդանշաններ է ուղարկել, այժմ ամեն ինչ կախված է Ռուսաստանից»,- հավելել է նա:









































