Ուկրաինային ևս 15 մլրդ դոլար օտարերկրյա օգնություն է անհրաժեշտ: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նիստում ասել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը:
«Ուկրաինային լրացուցիչ օգնություն է անհրաժեշտ… Ուկրաինային անհրաժեշտ կլինի 15 մլրդ դոլար ի լրացումն նրա, ինչ արդեն ծրագրված է»,- ասել է Յունկերը:
Նա նաև նշել է, որ ԵՄ-ն ի վիճակի չէ իր բյուջեից հատկացնել Կիևի խնդրած 2 մլրդ եվրոն:
«Մենք պետք է ի վիճակի լինենք բավարարել Ուկրաինայի 2 մլրդ եվրոյի տրամադրման մասին խնդրանքը: (ԵՄ) անդամ երկրները պետք է իրենց ներդրումն ունենան, քանի որ ԵՄ-ն ի վճակի չէ դա անել»,- նշել է Յունկերը:






































