Կենտրոնական Թուրքիայում աղետի է ենթարկվել արտասահմանցի զբոսաշրջիկներով օդապարիկը, ինչի հետևանքով մահացել է Չինաստանի մի քաղաքացի, 9 մարդ վնասվածքներ են ստացել, հայտնում է The Daily Sabah-ը:
Օդապարիկն ընկել է Կապադովկիայի մարզի Գերեմե քաղաքից ոչ հեռու՝ քարքարոտ տեղանքում: Դրանով թռչում էին Չինաստանի ու Մալայզիայի զբոսաշրջիկներ:
Թե ինչն է եղել օդապարիկի ընկնելու պատճառը՝ դեռ հայտնի չէ:











































