Մեծ Բրիտանիայի Փրեսթոն քաղաքի 22-ամյա ուսանողուհին կազմակերպել է ինտերնետային արշավ՝ հաջակցություն Ռոբբի անունով մի անտուն տղամարդու, որը նրան է տվել վերջին 3 ֆունտ ստերլինգը, որ ինքը կարողանա տուն հասնել տաքսիով:
Մեկ շաբաթից ավելի քիչ ժամանակում բրիտանուհուն հաջողվել է հավաքել մոտ 3 հազար ֆունտ ստերլինգ, հայտնում է Metro-ն:
Դոմինիկա Հարիսոն-Բեթսոնը պետք է տուն գնար, երբ հասկացել է, որ մոռացել է բանկային քարտը: Գիտակցելով դա՝ նա փորձել է գումար կանխիկացնել: Անտուն տղամարդը, որը հետևել է աղջկա գործողություններին, օգնություն է առաջարկել: Աղջիկը չի ցանկացել վերցնել նրա վերջին փողերը, սակայն տղամարդը պնդել է: Նման արարքից ազդված՝ ուսանողուհին սկսել է դրամական միջոցներ հավաքել տղամարդու համար: Նա ինտերնետ-օգտատերերին առաջարկել է գումար հանգանակել նրա համար տուն վարձելու նպատակով: պարզվել է, որ նա օգնություն է ցուցաբերել նրանց, ովքեր ունեցել են դրա կարիքը:
Աղջկան հաջողվել է հավաքել մոտ 3 000 ֆունտ ստերլինգ: Նա գրում է, որ այդ փողերով Ռոբին կկարողանա նոր կյանք սկսել:









































