Անկարան չի աջակցում Իրանի դեմ պատժամիջոցներին: Այս մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն չորեքշաբթի Թեհրանում Իրանի արտգործնախարար Մուհամմադ Ջաադ Զարիֆի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ: Այս մասին փոխանցում է Trend գործակալությունը:
Նրա խոսքով՝ Անկարան միշտ աջակցել է և կաջակցի Թեհրանին:
Չավուշօղլուն հայտնել է, որ Անկարան նաև աջակցում է միջազգային միջնորդների «վեցյակի» հետ Թեհրանի բանակցություններին:
«Անկարան բազմիցս հայտարարել է, որ յուրաքանչյուր երկիր, այդ թվում՝ Իրանը, ունի խաղաղ նպատակներով ատոմային տեխնոլոգիաների մշակման իրավունք»,- նշել է նա:





































