Thursday, 11 06 2026
22:10
Արաղչին և Կալասը քննարկել են տարածաշրջանային լարվածությունը
Խաղաղության կնքման հարցում Ալիևի խնդիրը ոչ թե Հայաստանի հետ է, այլ՝ ԱՄՆ-ի. նա առևտուր է անում
Ռոսսելխոզնադզորը արգելում է Հայաստանից կարանտինային արտադրանքի ներմուծումը
Մեկ ՔԿՀ-ն օրական ընդունում է 20-30 կալանավոր. պատճառը ընտրակաշառքն է
Չարենցավանի մոտակայքում կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ
21:30
Գերմանիայի, Ֆրանսիայի և ՄԹ դեսպանները լավ քննարկում են ունեցել Գալուզինի հետ
Սամվել Կարապետյանի խոսքը 300 հզ. հոգի հասկացե՞լ է, որ այդքան ձայն տար. այս ԱԺ-ն ավելի վատն է լինելու
21:09
Պակիստանը հայտնել է Իրան-ԱՄՆ բանակցություններում ներգրավվածությունը շարունակելու մասին
Ռուսաստանը «կազմացրո՞ւմ» է ԵԱՏՄ-ն
ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր էսկալացիան սպառնում է համաշխարհային տնտեսությանը․Պեսկով
Վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի ներկայացրած 33 ձայնը չի հաստատվել
Ոչ թե ինքնասպանություն է եղել, այլ՝ ամուսինները պատուհանից դուրս էին նետել
20:30
Կատարը դատապարտել է Իրանի հարձակումները Հորդանանի, Քուվեյթի և Բահրեյնի վրա
20:20
«Արարատ-Արմենիա»-ի պաշտպանը միացել է «Ալաշկերտ»-ին
Առաջիկա ժամերին հորդառատ անձրևներ կդիտվեն Հրազդան և Սևան քաղաքներում
Ովքեր են շնորհավորել Նիկոլ Փաշինյանին
19:50
Լիտվան հակամարտության ավարտից հետո զինվորականներ կուղարկի Հորմուզի նեղուցում առաքելության համար
ՊՆ-ում բարեփոխումները շարունակվում են. Պապիկյան
19:30
ԵՄ-ն առաջիկա գագաթնաժողովում կարող է հավանություն տալ Ուկրաինայի անդամակցության բանակցություններին. Կոշտա
Հաստատվել են արտահանման ծավալի փոխհատուցման նոր սահմանաչափեր
19:10
Կանադան հայտարարել է, որ կշարունակի ռազմական օգնություն ցույց  տալ Ուկրաինային
ԶՊՄԿ-ն միացել է ՄԱԿ-ի գլոբալ պայմանագրին
18:50
Առնվազն 22 մարդ է զոհվել Պակիստանում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով
18:44
Հայէկոնոմբանկը գործարկում է անքարտ կանխիկացում ծառայությունը
Հարկադիր կատարողը՝ փոփոխվող աշխարհի առաջնագծում. նշվում է Հարկադիր կատարողների համաշխարհային օրը
18:35
Կոնվերս Բանկի և Mastercard-ի նոր առաջարկը՝ մինչև 10% քեշբեք և 5000 դրամի պրոմոկոդ Yandex Go-ում
18:30
ԵՄ-ն պետք է պատրաստ լինի Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառել․ Իտալիայի վարչապետ
Սպայի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի նավթամթերքի հերթական խմբաքանակը
Ռուսաստանը «որոշել է մինչև ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները լուծել Ուկրաինայի հարցը»

«Իշխանության փոխարեն Կոնգրեսն են քանդում». մամուլ

Երեկ Հայ ազգային կոնգրեսում քաղխորհրդի նիստ էր հրավիրված: Մոտավորապես երկուսուկես ժամ տևած նիստի ավարտից հետո ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը լրագրողների հետ զրույցում ասաց, թե արտառոց ոչինչ չեն քննարկել: Դա եղել է ՀԱԿ-ի հերթական քաղխորհրդի նիստը, որին «հիմնական բոլոր կուսակցությունները ներկա էին»՝ քննարկելու Կոնգրեսի հետագա անելիքները: Ըստ «Ժողովուրդ»-ի՝ սակայն պարզվեց, որ ՀԱԿ-ի նիստին ներկա չէին «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը և «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյսւնը:

Հիշեցնենք, որ այս երկու ուժերը դեմ էին արտահայտվել, որ ՀԱԿ-ը համակարգի Լևոն Զուրաբյանը՝ չլինելով որևէ կուսակցության նախագահ: Ավելին, որպեսզի ՀԱԿ-ն առողջանա, Զուրաբյանը պիտի հեռանա: «Ժողովուրդ»-ը զրուցեց Սոս Գիմիշյանի հետ՝ պարզելու, թե ինչու չէր մասնակցում Կոնգրեսի հրավիրած քաղխորհրդի նիստին, ուր սպասվում էր, որ կքննարկվեր Զուրաբյանի հրաժարականի հարցը:

– Ինձ տեղյակ չեն պահել, որ քաղխորհրդի նիստ պետք է կայանար: Միշտ զանգահարում են: Բայց այս անգամ բացառություն են արել: Կարո՞ղ է այս Նոր տարուն որոշել են, որ ես ՀԱԿ-ի անդամ չեմ, չնայած նման ցանկություն բացարձակապես չունեմ: Սա առաջինը, իսկ երկրորդն էլ՝ այսօր (երեկ-խմբ.) մեր ամենամոտ ընկերոջ՝ Արմեն Կիրակոսյանի հոր թաղումն էր, և չէինք կարող չգնալ: Բայց էլի եմ կրկնում, որ ինձ չեն զանգել, տեղյակ չեն պահել նիստի մասին:

– Հնարավո՞ր է, որ Ձեր վերջին հայտարարությունը՝ ՀԱԿ-ում առկա ճգնաժամի մասին, ազդել է կոնգրեսականների տրամադրության վրա, դրա համար չեն հրավիրել նիստի:

– Ես չգիտեմ, չեմ կարծում, հույս ունեմ, որ դա տեխնիկական խնդիր է: Բայց զարմանալի է. արդյո՞ք իմ դիրքորոշումները հայտնելու համար կարող են իրենք իրենց նման բան թույլ տալ:

– Իսկ Դուք ՀԱԿ-ում տիրող «ճգնաժամի» մասին տեղեկացրե՞լ եք անձամբ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանին:

– Լևոն Տեր-Պետրոսյանը մոտավորապես մեկ տարի է՝ քաղխորհրդի նիստերին չի եկել, ես էլ երբեք փորձ չեմ արել այս մեկ տարվա ընթացքում գնալ, նրա հետ հանդիպել:

– Ինչո՞ւ անձամբ չեք փորձել զրուցել Տեր-Պետրոսյանի հետ, գուցե Զեր զրույցից հետո Կոնգրեսի փլուզման վտանգը վերանա՞ր:

– Ի՞նչ փլուզում, փլուզում դեռևս չկա, իհարկե, մի երեք կուսակցություն դուրս եկան, իհարկե, խնդիրներ կան, ճգնաժամ կա, ինչքան էլ ասեն՝ չկա:

– Դուք ինչպե՞ս եք վերաբերվում «Սասուն» ջոկատի հրամանատար, ՀԱԿ անդամ Սասուն Միքայելյանի այն դիրքորոշմանը, որ ՀԱԿ-ի պահվածքը «մարտի դաշտից փախուստ» է նշանակում:

– Ճշմարտությունը մեկ տեսք ունի, կեղծիքն է տարբեր տեսքի: Այսօր բազմաթիվ մարդիկ իրենց դժգոհությունն են արտահայտում, իրենց մտահոգությունն են հայտնում, դա բնական է, և բոլորը մեկ բանի մասին են խոսում, որը շատ մոտ է ճշմարտությանը: Ես ի՞նչ ասեմ, ուղղակի ավելացնեմ, որ ես ամեն ինչ արել եմ ու էլի ամեն ինչ կանեմ, որ ՀԱԿ-ը չփլուզվի: Այն ժամանակ մեզ ասվեց, որ պառլամենտական ընտրությունները միջանկյալ քայլ է, արդեն 7 մանդատով կգնանք Աժ, ներսից կքանդենք: Բայց փոխանակ իշխանությունը քանդեն, Կոնգրեսն են քանդում: Դրանից հետո սխալ ուղղություն վերցրին, որի արդյունքում մենք այսօր թեկնածու չունենք: Շատ տխուր փաստ ունենք, բայց սա վերջը չէ ու մահ չէ: Ուղղակի պետք է հասկանալ խնդիրները, շտկել ու ընդունել պարտությունը: Ի՞նչ անենք, հիմա մենք պարտվել ենք, պատահում է:

– Պետրոս Մակեյանն այս ամենի «մեղավոր» համարում է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանին: Դուք ո՞ւմ եք մեղադրում:

– Լևոն Զուրաբյանի անձի հետ ես շատ քիչ բան եմ կապում, Լևոն Զուրաբյանն այդքան չկա, որ կարողանար այդ ողջ ծրագիրը տապալել: Կներեք, բայց այդպիսի բան չեմ կարող վերագրել: Տա Աստված, որ մենք բոլորով հասնենք հաջողության:

Հ.Գ. «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը ևս հայտարարել է, որ ՀԱԿ-ի «ճակատագրական» նիստին ներկա չի եղել հուղարկավորության մասնակցելու պատճառով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում