Գերմանիայում ապրող մուսուլմանները բարեփոխում են այդ երկրի տնտեսական համակարգը` պնդում է թուրքական Zaman պարբերականը՝ հղում անելով արևմտաեվրոպական տնտեսության ոլորտում արտասահմանյան ուսումնասիրություններին: Գերմանիայում ապրում է 4 մլն մուսուլման: Տեղի ձեռներեցներն ու ընկերություններն ակամա ստիպված են իրենց արտադրանքը կենտրոնացնել ներգաղթյալների հզոր համայնքի վրա:
Վերը նշված կենտրոնացումն առկա է տարբեր արդյունաբերական և ֆինանսական ոլորտներում` հիմնականում սննդի ոլորտում: Այսպես. Գերմանիայում հայտնվում են ինտերնետ-կայքեր, որոնցով մուսուլմանները գնում են նաև ավանդական հագուստ և կրոնական գրականություն:
Գերմանիայում ստեղծվել է Muslim-Taxi ծառայությունը: Հասարակական փոխադրումների այդ ծառայությունը համապատասխանում է իսլամական ավանդույթներին և տղամարդկանց ու կանանց առանձին փոխադրում:
Կարևորագույն փոփոխություններից մեկը կատարվել է բանկային ոլորտում: Այսպես. Ֆրանկֆուրտի իսլամական բանկի և ֆինանսների հետազոտությունների ինստիտուտի տեղեկությամբ՝ գերմանական բանկերը սկսում են հատուկ ծրագրեր բացել մուսուլմանների համար: Այժմ նրանք հիմնականում կենտրոնացած են թուրքերի վրա, քանի որ նրանք ներգաղթյալների ամենամեծ համայնքն են:









































