Sunday, 28 06 2026
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը

Կլեպտոկրատիան շարունակում է բնորոշել Սերժ Սարգսյանի հաստատած իշխանության բնույթը

Հայաստանում օլիգարխ հասկացության առօրեական լինելը խիստ բնական է. օլիգարխիան քչերի իշխանությունն է, իսկ Հայաստանը մի երկիր է, որը ղեկավարում են քչերը: Հենց այդ քչերին էլ ընդունված է անվանել օլիգարխ:

Հայաստանի դեպքում, սակայն, այս բնորոշումը հաճախ ճիշտ հասցեով չի կիրառվում. այդպես մեզանում ընդունված է անվանել միայն խոշոր գործարարներին:

Իհարկե, սա կապված է այն բանի հետ, որ այդ գործարարները հիմնականում իրենց ունեցվածքը վաստակում են իշխանական հովանավորության արդյունքում, ունեն որոշակի իշխանություն և երբեմն իրենց քիթը խոթում են նաև քաղաքականության մեջ` միաժամանակ զբաղեցրած լինելով ողջ տնտեսական դաշտը: Սակայն սա, որպես կանոն, տեղի է ունենում իշխանական օլիգարխիայի (այս խավը պայմանականորեն կարող ենք կոչել վարչական օլիգարխիա) որոշման արդյունքում:

Միանշանակ է, որ Հայաստանի Հանրապետության գերագույն իշխանությունն այսօր պատկանում է հենց վարչական օլիգարխիային, այսինքն` մի խումբ մարդկանց, որոնք երկրում ունեն բացարձակ կամ բացարձակին մոտ իշխանություն: Հենց այս մարդիկ են որոշում, թե, ասենք, գործարարության այս կամ այն ոլորտը ում հսկողության տակ պիտի լինի, ով պիտի բենզին կամ շաքարավազ ներկրի, որ ձեռնարկությունը ում պիտի պատկանի, երբեմն նաև` ով պիտի ընտրվի քաղաքապետ կամ գյուղապետ, կամ` պատգամավոր, և ի վերջո` որ հեռուստաընկերությունը պետք է կապուղի ունենա, ով պիտի նստի բանտում, և ով պետք է ազատության մեջ մնա:

Պետք է խոստովանել, որ կառավարման նման համակարգ գործել և գործում են բանանային շատ երկրներում: Նման համակարգի կարևոր առանձնահատկությունն այն է, որ սա որոշակի իմիտացիա է ստեղծում, թե երկիրը կառավարվում է Սահմանադրությամբ նախատեսված պրոցեդուրայով, կա իշխանության թևերի հստակ բաժանում, և իշխանության այդ թևերը հակակշռում են միմյանց: Իրականում, սակայն իշխանության բոլոր թևերը` խորհրդարան, կառավարություն, դատական իշխանություն, երբեմն նաև` նախագահ (երբեմն` որովհետև որպես կանոն երկրի նախագահն ինքն է դառնում վարչական օլիգարխիայի գլուխը), իրենց գործողությունները համաձայնեցնում են օլիգարխիայի կամ նրա առանձին ներկայացուցիչների հետ:

Այսպիսով, երկիրը կառավարվում է ոչ թե գրված, այլ չգրված օրենքների համաձայն, և այդ չգրված օրենքները երբեմն շատ նմանվում են հանցավոր աշխարհի օրենքներին: Օլիգարխիայի գործունեության հիմնական նպատակը սեփական իշխանությունը պահպանելն ու երկարաձգելն է: Եվ այս խնդրի լուծման համար ասպարեզից կարող են դուրս բերվել ոչ միայն քաղաքական հակառակորդներ, այլև օլիգարխիայի որոշ անդամներ, որոնք այլևս ի վիճակի չեն իրավիճակը պահել հսկողության տակ:

Արդեն բավական երկար ժամանակ մենք փորձում ենք գծագրել ՀՀ վարչական օլիգարխիայի սահմանները, հասկանալ, թե ովքեր են այն քչերը, որ Հայաստանում ունեն բացարձակ իշխանություն: Առաջիկայում մենք հերթով կանդրադառնանք վարչական օլիգարխներին մինչ այդ սակայն ներկայացնենք, թե ինչում է կայանում վարչական օլիգարխների ֆունկցիան: Ի՞նչ են անում վարչական օլիգարխները, և ինչո՞վ են նրանք տարբերվում սովորական պաշտոնյաներից:

Նրանք լուծում են, կամ ավելի ճիշտ` նրա’նք են լուծում երկրի համար կարևորագույն նշանակություն ունեցող բոլոր հարցերը: Իսկ սովորական պաշտոնյաներից տարբերվում են նրանով, որ իրականում ունեն շատ ավելի մեծ լիազորություններ, քան նախատեսված է օրենքով: Ասենք, կառավարության որոշումները ոչ թե կառավարությունում են ծնվում և կառավարության քննարկման արդյունքում են ընդունվում, այլ օլիգարխիան նախապես որոշած է լինում, թե ինչ որոշում պետք է ընդունել, և կառավարության անդամներն ընդամենը իմիտատորի կարգավիճակում են հայտնվում: Ավելի ճշգրիտ` կառավարությունը չի կարող տվյալ որոշման ընդունումը մերժել, եթե օլիգարխիան որոշել է, որ տվյալ որոշումը պետք է ընդունվի: Կամ` դատարանը չի կարող որևէ մեկին ազատել, եթե օլիգարխիան որոշել է, որ այդ որևէ մեկը պետք է նստի:

Հարց է ծագում, թե ինչպես է օլիգարխիան որոշումներ ընդունում. այս հարցին միանշանակ պատասխան տալ հնարավոր չէ: Վարչական օլիգարխներն ունեն իրենց ոլորտները, և եթե նրանց գործունեության ընթացքում հակասություններ են ծագում, խնդիրը լուծվում է «սխոդկայի« կամ օլիգարխների հավաքի արդյունքում: Իհարկե, վարչական օլիգարխներից յուրաքանչյուրը ունի իր թիմը` մարդիկ, որոնց միջոցով գործում է: Ու եթե ՀՀ վարչական օլիգարխներին պատկերացնելու լինենք որպես խաղաթղթի տրցակի չորս տուզերի տեսքով, նրանցից յուրաքանչյուրը ունի իր «մաստը« և այդ «մաստում»` ավելի ցածր նշանակության ֆիգուրներ:
Հայաստանի վարչական օլիգարխիան, իհարկե, գլխավորում է գործող նախագահ Սերժ Սարգսյանը: Շատերին կարող է տարօրինակ թվալ, որ գործող նախագահը, որը սահմանադրությամբ ունի բավական լայն լիազորություններ, կարող է համարվել վարչական օլիգարխ: Սակայն երկրի նախագահը և նախագահի պաշտոնում գտնվող օլիգարխն ունեն մեկ տարբերություն, և այդ տարբերությունը առանցքային է. երկրի լեգիտիմ նախագահը հաշվետու է ժողովրդի, իր քաղաքական թիմի և իշխանության մյուս թևերից առնվազն երկուսի (դատական և օրենսդիր) առջև, իսկ նախագահի պաշտոնը զբաղեցնող օլիգարխը որևէ մեկի առաջ պատասխանատվություն չի կրում և պարտավոր չէ որևէ մեկի բացատրություններ տալ իր արարքների համար:

Լեգիտիմ նախագահն առաջացած խնդիրները լուծում է օրենքով սահմանված կարգով, իսկ վարչական օլիգարխն` ըստ նպատակահարմարության: Սա այն սահմանն է, որից այնկողմ իշխանությունը վերածվում է բեսպրեդելի, պետական գործիչն` օլիգարխի: Այսպիսով, ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը Հայաստանի թիվ մեկ օլիգարխն է, կամ ավելի ճիշտ` օլիգարխիայի ղեկավարը: Իսկ օլիգարխիայի գործունեության շրջանակներում Սերժ Սարգսյանը զբաղվում է բացառապես ստրատեգիական նշանակություն ունեցող տնտեսական, քաղաքական հարցերով:

Իմիջիայլոց, Սարգսյանի կոմպետենցիային են պատկանում նաև մի շարք մանր քաղաքական, դատական և տնտեսական հարցեր, այն դեպքերում, երբ դրանք իրենց մեջ պոտենցիալ վտանգ են պարունակում օլիգարխիայի իշխանության համար կամ ավելի ճիշտ` կարող են վերաճել իշխանության համար վտանգավոր պրոցեսի: Երևի թե հատուկ պետք չէ ընդգծել, որ վերը նշված հարցերը լուծում են ստանում ոչ թե ըստ օրենքների, այլ` ըստ օլիգարխիայի հայեցողության: Իհարկե, ինչպես նշեցինք վերը, օլիգարխիան աշխատում է, այնուամենայնիվ, ինչ-որ ֆորմալ պրոցեդուրաներ պահպանել:

Ասել է թե` օլիգարխիայի որոշումները երբեմն կյանքի են կոչվում դատական վճիռների, կառավարության, պետական այլ օղակների որոշումների, կամ էլ` ուղղակի օրենքների տեսքով: Եթե դա հնարավոր չէ, գործում են այլ միջոցներ: Սերժ Սարգսյանի լիազորությունների մեջ է մտնում նաև վարչական օլիգարխներին ոլորտների բաշխումը, նրանց միջև ծագած հակասությունների կարգավորումը: Սարգսյանը, ըստ էության, կարող է նաև նոր օլիգարխի կարգավիճակ շնորհել որևէ մեկի: Նման կարգավիճակը, սակայն, ոչ թե շնորհվում է, այլ մի քանի մարդկանց հնարավորություն է տրվում տիրանալ կարգավիճակին: Այս դեպքում մի տեսակ «մրցութային» սկզբունք է գործում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում