ԱՄՆ Սենատի միջազգային հարցերով հանձնաժողովը հունվարի 24-ին կսկսի պետքարտուղարի պաշտոնումՋոն Քերիի թեկնածության քննարկումը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝հղում անելով հանձնաժողովի աշխատակազմի ներկայացուցչին:
Հունվարի վերջին պետքարտուղարի պաշտոնում Հիլարի Քլինթոնին կփոխարինի Սենատի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Ջոն Քերին: Քլինթոնի պաշտոնաթողությունը կապված է ԱՄՆ վարչակազմի նոր անձնակազմի ձևավորմամբ՝ երկրորդ ժամկետում նախագահ Օբամայի ընտրվելուց հետո:
Նախկին սենատոր Չակ Հեյգելին ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնում հաստատելու վերաբերյալ լսումները կկայանան հունվարի 31-ին Սենատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովում:










































