Զենք կրելու սահմանափակման վերաբերյալ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ելույթի նախօրեին ԱՄՆ ազգային հրաձգային ասոցիացիան թողարկել է նախագահի դստեր պաշտպանության մասին մի տեսահոլովակ, որտեղ նախագահը մեղադրվում է երկերեսանիության մեջ:
Ֆիլմի ընթացքում հնչում է այս հարցը. «Մի՞թե նախագահի երեխաները ձեր երեխաներից կարևոր են»:
Տեսանյութի հեղինակներն Օբամային երկերեսանիության մեջ են մեղադրում նրա համար, որ նրա երեխաները գտնվում են հատուկ զինված ծառայությունների պաշտպանության ներքո այն դեպքում, երբ Օբաման մերժում է Ասոցիացիայի առաջարկը՝ յուրաքանչյուր դպրոցում զինված զինվորականների ներկայություն ապահովելու մասին:
Սպիտակ տունն արդեն տեսահոլովակն անվանել է «զզվելի վախկոտություն»:






































