Ընկերությունների սոցիալական քաղաքականությունը գործում է. Համաշխարհային խոշորագույն ռիթեյլեր Wal-Mart Stores Inc.-ն ծրագրավորում է աշխատանք առաջարկել զինվորական ծառայության վետերաններին:
Ծառայությունը ավարտելուց 12 ամսից ոչ ուշ նրանք կարող են դիմում ներկայացնել հանրախանութների ցանցում աշխատելու համար: Աշխատատեղերի մեծամասնությունը բաշխված է խանութների, դիստրիբյուտորական կենտրոնների և ընկերության գրասենյակի վրա: Մոտակա հինգ տարիներին ծրագրավորվում է աշխատանքի տեղավորել 100 հազար վետերանների:
Wal-Mart Stores Inc-ն ծրագրավորում է 50 միլիարդ դոլար ծախսել սպորտային ապրանքների և կենցաղային տեխնիկայի վրա: Ընկերությունում ասում են, որ երկաստիճան մոտեցումը երկու նպատակ է հետապնդում. Աջակցել երկրի տնտեսությանը և ԱՄՆ-ին վերադարձնել այնպիսի ապրանքների արտադրությունը, ինչպիսիք են տեքստիլը և կահույքի արտադրությունը:











































