Սփյուռքահայ խաբված գործարար Էդմոն Խուդյանի գործով խոչընդոտները շարունակվում են: Ինչպես «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց Էդմոն Խուդյանի գործով փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանը, 2010թ. դիմել էին Ավան ևՆոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով անվավեր ճանաչել «ՎՄԳ գրուպ» ՓԲԸ-ի կողմից կնքված կեղծ փոխառությունները:Հետագայում, սակայն, պարզվել էր, որ ընկերության կողմից կրկին պայմանագրեր են կնքվել, որոնց մասին տեղեկացված չեն եղել:
Ըստ փաստաբանի՝ 2011թ. մայիսի 23-ին այդ հիմքով ներկայացրել էին հայցապահանջի հավելում, որից հետո գործը տեղափոխվել էրԿենտրոնի դատարան, Լեռնիկ Հովհաննիսյանի համոզմամբ՝ ահավոր խախտումներով:
«Իրականացվում է գործի քննություն: Պահանջի հավելումըվերաբերում է երկու փոխառությունների պայմանագրերին՝ 112 մլն դրամ ընդհանուր արժողությամբ, մեկը՝ 40, մյուսը՝ 72 մլն դրամ: Քանի որ այդ պայմանագրերն իմ ձեռքում չէին, միջնորդագիրեմներկայացրել դատարանին, և դատարանը, որպես ապացույց,ԴԱՀԿ-ի միջոցով «ՎՄԳ գրուպ» ՓԲԸ-իցպահանջել է ներկայացնել դրանք:Այսինքն՝ սրանք փաստեր են, որ եղել է նման պահանջի հավելում: Սակայն 2012թ. հունիսի 16-ին դատարանը վճիռ է կայացնում,որում ներառված չէ երկու պայմանագրերի վերաբերյալ մեր՝ 112 մլն դրամի փոխառության անվավերության պահանջը:
Ես դիմում եմ դատարան, որպեսզի դատարանը լրացուցիչ վճիռ կայացնի, սակայն դատարանը դիմումը մերժում է: Դատարանն ընդունում է, որ այս ուղղությամբ քննություն է կատարվում, ընդունումէ, որ Կորյուն Բադալյանը, որպես պատասխանող,հենց այդ հիմքով է վարույթ ներգրավվել, ընդունումէ, որ ապացուցներ է պահանջել, բայց ասում է, որ գործի նյութերից բացակայում է այն դիմումը, որը ներկայացրել ենք: Այսինքն` նույն հաջողությամբ կարող էր հայցադիմումն էլ կորած լինել դատարանի գործի նյութերից»,- մանրամասնեց Լեռնիկ Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ դատարանը մերժումէ լրացուցիչ վճիռ կայացնելու դիմումը` պատճառաբանելով, որ իր մոտ այդ փաստաթղթերը չկան: Ուստի ՀՀ Վերաքննիչ դատարանինբողոք ենք ներկայացրել:
«Վերաքննիչ դատարանը չի անդրադառնում որոշմանը, անվիճելի փաստին, որ ես ներկայացրել եմ, և դեկտեմբերի 25-ին մերժել է: Բողոքը ներկայացնելու վերջնաժամկետը հունվարի 25-ն է, միաժամանակ երևի դատախազություն էլ կդիմենք` պարզելու, թե ի վերջո` այդ փաստաթուղթը որտեղ է կորել, որովհետև եթե դատարանից դատարան գործ է ուղարկվել, պետք է անպայման համարակալված լինի, և դրա արդյունքում կերևա` կորել է Ավանի՞,թե՞ Կենտրոնի դատարանում»,- ասաց Լեռնիկ Հովհաննիսյանը:









































