Մերիլենդի նահանգապետ Մարտին Օ.Մալլին հայտարարել է նահանգում մահապատիժը արգելող օրենքին աջակցելու մասին, գրում է Baltimore Sun-ը: Վերջնական որոշումը կայացնելու է նահանգի Գլխավոր վեհաժողովը:
Միաժամանակ, Մերիլենդի Սենատի նախագահ Թոմաս Միլլերը՝ մահապատժի կիրառման կողմնակիցը, համաձայնել է, որ հարցը պետք է քվեարկության դրվի օրենսդիրների շրջանում: Նրա խոսքով՝ վեհաժողովի որոշումից հետո հարցը պետք է 2014թ. հանրաքվեի դրվի:
Մինչ այդ, Մերիլենդում իշխող Դեմոկրատական կուսակցության որոշ անդամներ կասկածանքով են վերաբերվում մահապատժի վերացման հարցի հիմնավորվածությանը:
ԱՄՆ-ն աշխարհում 5-րդ տեղն է գրավում մահապատիժների իրականացման թվով: 2011թ. երկրում մահապատժի է ենթարկվել 43 մարդ:









































