Թուրքական Ensonhaber.com կայքիփոխանցմամբ, լիբիացի ապստամբները երեկ Բենղազիում«հակաէրդողանյան» բողոքի ակցիա են ձեռնարկել:
Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Լոնդոնում գտնվող Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպում է ունեցել իր բրիտանական պաշտոնակից Դևիդ Քեմերոնի հետ և քննարկել Լիբիայի ապստամբներին զենքի մատակարարման արգելման խնդիրը:
Ուրբաթօրյա նամազից հետո լիբիացի ընդդիմադիրները հավաքվել են Բենղազիի դատարանի շենքի առջև և «հակաէրդողանյան» կոչեր հնչեցրել.«Էրդողա՛ն, մենք «Ալ Քաիդան» չենք», «Մենք ահաբեկիչ չենք, հեղափոխական ենք», «Քադաֆիի սպառազինմանը արգելք հանդիսացի՛ր»:
Հիշեցնենք, որ Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին Էրդողանին շարունակ մեղադրում է Լիբիայի հանդեպ երկերեսանի քաղաքականություն վարելու մեջ:









































