Sunday, 07 06 2026
Սամվել Կարապետյանը արձանագրեց, որ Հայաստանում ժողովրդավարությունը հաղթել է
17:50
«Կեցցե՛ Պապը»․ Մադրիդի փողոցները լցվել են տոնական մթնոլորտով
Հետընտրական զարգացումներ լինել չեն կարող․ Կալուգացի օլիգարխն արդեն նահանջի խոսքեր է ասել
Արձանագրվել է կրկնաքվեարկության 19 դեպք. ձերբակալվել է 14 անձ
Երբ Քոչարյանն ասում է՝ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը ստենդափի է մասնակցում. Արայիկ Հարությունյան
17:30
Ռուսական լոգիստիկային հասցված հարվածների պատճառով Ղրիմին մատակարարման ճգնաժամ է սպառնում
Իմ բանականությունը վիրավորվում է․ Ալեքսանյանը՝ «աղմկահարույց» հրապարակումների մասին
Ընդդիմությունը թող ունենա վարչապետի թեկնածու, բայց բացառված է, որ այն տեղ հասնի. Հարությունյան
Ընդդիմության վիճակը նախանձելի չէ․ փորձելու են գտնել իրենց պարտության հիմքերը․ Արայիկ Հարությունյան
Ապրիլից մինչև այսօր՝ ժամը 15:00-ի դրությամբ ընտրությունների վերաբերյալ նախաձեռնվել է 117 քրվարույթ
Երբ Քոչարյանն ասում է, որ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը ստենդափի է մասնակցում. Հարությունյան
ՄԻՊ թեժ գծին ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 59 հեռախոսազանգ
Գյումրիում ընտրակաշառքի գործով 3 անձ է ձերբակալվել
Տեսանկարահանել է չօգտագործված քվեաթերթիկների համար նախատեսված արկղը
Ընտրական իրավունքի իրացման համար անհրաժեշտ է անձը հաստատող վավեր փաստաթուղթ
Արձանագրվել է կրկնաքվեարկության 6 դեպք. ձերբակալվել է 6 անձ
Ընտրությունների վերաբերյալ ստացվել է 293 հաղորդում
NASA-ն հրաժեշտ է տվել Մարսը 11 տարի ուսումնասիրած MAVEN-ին
«Ուժեղ Հայաստանի» համակիրներից ևս 5 անձ ձերբակալվել է ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով․ՀԿԿ
SpaceX-ը գնահատվել է 1.75 տրիլիոն դոլար
Հերթական անգամ ականատես ենք խախտումների, որոնք խաթարում են ընտրությունների բնականոն ընթացքը․ Սաքունց
«Իդոլ» ռոբոտի թվային տարբերակը դարձել է վիրտուալ բժիշկ
Ավելի շատ մտահոգված եմ հունիսի 8-ով. անհրաժեշտ կլինի բազմաթիվ հարցեր վերանայել
Blue Origin-ի հրթիռի պայթյունից չեն վնասվել վառելիքային բաքերը
ՌԴ-ն փորձում է մաքսիմալ վնաս հասցնել ՀՀ ներքին կայունությանը՝ դրանով առաջ տանելով սեփական շահերը
Ինչո՞ւ հնարավոր չէ Մարսից արագ վերադառնալ
«Եռագլխի» համար սա կենաց-մահու կռիվ է. տարբեր խժդժությունների կդիմեն
Արձանագրվել են կահավորման, կտրոնների և քվեարկության տեխնիկական խնդիրներ. «Անկախ դիտորդ»
Ղազախստան-Կիպրոս լոգիստիկան կարող է «պատուհան լինել» նաև Հայաստանի համար
ՀՀ քաղաքացու տանը Թուրքիայի Հանրապետության որևէ քաղաքացի հաշվառված չէ. ՆԳՆ

Ո՞վ էր «օրենքով գող» Դեդ Հասանը. հա՞յ, վրացի՞, թե՞ եզդի (լուսանկարներ)

Արդեն 70-ն անց, ծագումով Վրաստանից օրենքով գողն իրականում համարվում է կովկասյան հանցախմբերի ներկայացուցիչների` Մոսկվայում հիմնավորվելու «պիոներներից» մեկը: Հիմնականում նրա ջանքերի շնորհիվ վրացական հանցախմբերի էլիտան լուրջ ներկայացուցչություն ունեցավ Ռուսաստանի մայրաքաղաքում: Ամենահամեստ հաշվարկներով` այժմ Մոսկվայում և նրա մերձակայքում մշտական բնակությամբ կամ առանց գրանցման ապրում են կովկասյան ծագումով 50-ից ավելի գողեր:

Չնայած պատկառելի տարիքին` Դեդ Հասանին ճանաչողներն ասում են, որ նա ակտիվ կյանք էր վարում: Նա իր ազդեցությունը պահում է Հյուսիսային Կովկասում, Կրասնոդարի մարզում, նրան ճանաչում են նաև ԱՄՆ-ում, Գերմանիայում, Բելգիայում, Իսրայելում և Ֆրանսիայում: Ուսոյանն իր գործունեությունը սկսել է մինչև Գորբաչովի վերակառուցման գործընթացը, շատ լավ ճանաչում էր այն ժամանակվա անվանի օրենքով գողերին, այդ թվում` Գիվի Ռեզանսկուն և Հրանտ Սաֆարյանին: Վերջինիս` Սոչիում գտնվող գերեզմանի մոտ Դեդ Հասանը 1995-ին հավաքել էր հանցաշխարհի 300-ից ավելի ներկայացուցիչների: Ձևական առիթը` Սաֆարյանի մահվան մեկ տարին էր, բայց իրականում օրենքով գողի ներկայությամբ հանցաշխարհը հավաքվել էր հարաբերություններ պարզելու` «սխոդկայի»: Իհարկե ոստիկանությունը անհրաժեշտ հարգանք չցուցաբերեց հանգուցյալի և նրա հիշատակը հարգելու համար հավաքված անձանց նկատմամբ: Հավաքվածները միանգամից ձերբակալվեցին, բայց բացատրություններ տալուց հետո ազատ արձակվեցին` դեռ մի բան էլ դժգոհելով իրավապահների գործողություններից, թե` «սրբություն չունեք»: Բայց 1996-ի ամռանը Դեդ Հասանը Սանկտ Պետերբուրգում հայտնվեց թակարդի մեջ: Հետաքրքիր է, որ ՌԴ ներքին գործերի նախարարության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների կողմից ձերբակալման պահին Ա.Ուսոյանը գտնվում էր դեպուտատական համարներով «Վոլվո-850» մակնիշի ավտոմեքենայի մեջ, որի ղեկին Սանկտ Պետերբուրգի օրենսդիր մարմնի պատգամավոր Նովոսելովի օգնականն էր` Ավդուշևը` նախկինում 4 անգամ դատապարտված: Ոստիկանությունը վերջինիս բաց թողեց, իսկ Դեդ Հասանին, որի մոտ հայտնաբերեցին «ՏՏ» տիպի լիցքավորված ատրճանակ, տարան քննչական մեկուսարան: Ավելի ուշ օրենքով գողի վարձած բնակարանում խուզարկություն արեցին, և հայտնաբերվեց մոտ երկու կիլոգրամ ոսկյա զարդեր ու 380 հազար դոլար: Իրավապահների ենթադրությամբ` Դեդ Հասանը հանդիսանում էր վրացական հանցավոր կլանի «օբշակը» (ընդհանուր նյութական, ֆինանսական միջոցները) պահողներից մեկը: Այդ մասին, իհարկե, Ուսոյանը կտրականապես հրաժարվել էր բացատրություններ տալ:

Բանն այն է, որ չնայած Դեդ Հասանի ջանքերով ստեղծված` թվացյալ մոնոլիտությանը, այդուհանդերձ երկու մասի էր բաժանված նաև վրացական հանցավոր կլանը, և նրանց միջև հակամարտությունը ժամանակ առ ժամանակ նաև ագրեսիվ և դաժան բնույթ է կրում: Դրանցից առաջին կլանում` արևմտյաններն են` մենգրելները, աբխազները, զուգդիդները և այլ շրջանների ներկայացուցիչներ: Երկրորդ կլանը կազմված է Քութաիսի օրենքով գողերից, նյութապես ավելի ապահովված է, այդ պատճառով էլ միայն անհրաժեշտության դեպքում էին գնում ծանր հանցագործությունների և նախընտրում էին «փողեր սարքել» կիսալեգալ ճանապարհով: Արևմտյանները, ընդհակառակը, միավորում են հանդուգն և պրագմատիկ անձանց: Այս թևի անվանի գողերը (որոնք հին ավանդույթների հետևորդ են)` լենինյան հեղափոխականներից մեկի թոռը` Յուրի Լակոբան և Ակակիա Կոխիան (մականունը` Կակո), իրենց տեղը զիջեցին երիտասարդ լիդերներին: Լակոբան մահացավ 1995-ին` լյարդի ցեռոզից, իսկ 65-ամյա Կակոն` ցնցված որդու ողբերգական մահից (նա սպանվել էր Մոսկվայում` փոխհրաձգության ժամանակ), ընդհանրապես հեռացավ հանցավոր գործարքներից: Նրանց հաջորդած հեղինակությունները` եվրոպական աշխարհայացքներ ունեցող Մերաբ Ջանգվելաձեն և Տարիել Օնիանին, ապրում են Ֆրանսիայում` Կաննում, և նախընտրում են «ախպերությանը» ղեկավարել հեռվից, իսկ կոնկրետ Մոսկվայում նրանց կողմից եղանակ ստեղծողները օրենքով գողեր Վալերա Սուխումսկու, Գիա Կվարացխելիայի, Օթարի Կվարացխելիայի (մականունը` Կիմո), Վախթանգ Էխվայայի (Վախա) բրիգադներն են: Նրանք «ֆիրմային» հանցաձևեր ունեն, որոնցից մեկը ավտոմեքենաներից կատարվող կողոպուտներն են: Գիան վերահսկում է նավթային ընկերությունները և գազալիցքավորման որոշ կայաններ:

Մինչև մահը քութաիսական թևը ղեկավարում էր Ավթանդիլ Չիխլաձեն (Կվեժո): 1994-ին նրան դաժանորեն սպանեցին հենց անկողնում, նաև կնոջը: Երեխային` 10-ամյա Գուրամին էլ փորձեցին սպանել, սակայն երեխան փրկվել էր` մահացած ձևանալով: Կվեժոյի տեղը զբաղեցրեց Գիժոն (Էլգուջա Կուբալաշվիլին), ով ստանձնեց նաև Գուրամի խնամակալությունը: Նա քութաիսցիներին և արևմտյաններին կապող օղակն է: Մտերմիկ հարաբերություններ ունի արևմտյաններից Օնիանիի հետ, խելամիտ հարաբերություններ է պահպանում սլավոնական ծագման հանցախմբերի հետ, նախընտրում է վեճերը լուծել խաղաղ բանակցությունների միջոցով և իր թիմակիցներին պարտավորեցնում է «տանիք» դառնալ միայն իրենց առևտրականներին: Նրանք շուկաներում «ինվենտարիզացիա» էին արել և սահմանել հստակ տաքսաներ` սակագներ` նախատեսված իրենց «օբշակի» համար:

Այժմ քութաիսցիներն զբաղվում են օրինական բիզնեսով, բանկային գործարքներով, խանութների և հագուստների շուկաներում` առևտրի կազմակերպմամբ: Ի դեպ, Գիժոն կարողացավ ընդլայնվել նաև ԱՊՀ մասշտաբներում. Սոչիում նրա մարդիկ խլեցին մի քանի խանութներ, որոնք վերահսկվում էին քրեական աշխարհի` հայ հեղինակությունների կողմից: Քիշնևում ևս մի քանի կոմերցիոն կառույցներ են վերահսկում:

Վերջաբանի փոխարեն

Ի դեպ, հանցավորության մեջ հեղինակություն ձեռք բերած անձինք, այդ թվում` լիդերները, այնքան էլ երկար կյանք չեն ունենում. դա բնության` ջունգլիներին բնորոշ երևույթ է. երկար ապրում են նրանք, ովքեր ուժեղ են, հեռատես ու խորամանկ: Ուսոյանն էլ նրանց թվին է պատկանում: Եզդիները նրան եզդի են համարում, հայերը` հայ, վրացիները` վրացի:

Հիշեցնենք, որ այսօր մահացու հրազենային վնասվածքներից հիվանդանոցում մահացել է քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանը: Իրավապահ մարմինների աղբյուրը հայտնել է, որ Ուսոյանի ուղղությամբ մի քանի փամփուշտներ են արձակվել Մոսկվայի կենտրոնում՝Պովարսկայա փողոցի ռեստորանի մոտ:

Նախնական տվյալներով՝ փամփուշտներից մեկը դիպչել է պատահական անցորդի ոտքին: Տեղեկություններ են պտտվում այն մասին, որ դիպուկահարը արձակել է զրահածակող փամփուշտներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում