«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը դիմել է կառավարություն՝ խնդրելով գումար հատկացնել քաղաքապետարանին:
«Երևան քաղաքում գրեթե բոլոր բազմաբնակարան բնակելի շենքերը և թաղամասերը գազաֆիկացված են՝ բացառությամբ Աջափնյակ վարչական շրջանի «Նորաշեն», 16-րդ թաղամասի թվով 29 բարձրահարկ բազմաբնակարան բնակելի շենքերի»,- հիմնավորման մեջ գրել է Տարոն Մարգարյանը՝ կառավարության պահուստային ֆոնդից 200 մլն դրամ խնդրելով:
Ի դեպ, վարչապետ Տիգրան Սարգսյանը տևական ժամանակ խոստացել է լուծել 16-րդ թաղամասի գազաֆիկացման հարցը, սակայն աջափնյակցիները, փաստորեն, այս ձմեռ էլ մնացին առանց գազի:







































