Երեքշաբթի երեկոյան Իրանի մայրաքաղաք Թեհրանի փողոցներից մեկում ինքնահրկիզվել է մի տղամարդ, հաղորդում է Mehr տեղեկատական գործակալությունը:
Նախնական տեղեկատվության համաձայն՝ նա նման քայլի է դիմել պարտքերի պատճառով:
Ոստիկանությունը պարզում է ինքնահրկիզման պատճառները:
Տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց: Նրա վիճակը գնահատվում է բավարար:










































