Իսրայելը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է արել անհապաղ միջոցներ ձեռնարկել, որպեսզի Սիրիայի քիմիական զենքը չհայտնվի լիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորման գրոհայինների ձեռքում: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Իսրայելի ԱԳՆ հաղորդագրությունը:
«Մենք հայտնվել ենք այն վտանգի առաջ, որ «Հըզբոլլահ»-ը շուտով կարող է տիրել Ալ-Ասադի քիմիական զենքի լայնածավալ պաշարներին: Խորհուրդը պետք է գործի ոչ թե վաղը, այլ այսօր: «Մեզ վրա է դրված պատասխանատվությունն այն բանի, որ երկրագնդի ամենավտանգավոր զենքը չհայտնվի ամենավտանգավոր խաղացողներից մեկի ձեռքում»,- ՄԱԿ-ի ԱԽ-ում հայտարարել է Իսրայելի ներկայացուչիչ Ռոնա Պրոսորան:
Դեսպանը նշել է, որ «Հըզբոլլահ»-ը, խախտելով ՄԱԿ-ի բանաձևը, կուտակել է շուրջ 50 հազար հրթիռ և ֆինանսավորում է իր գործունեությունը գլոբալ հանցավոր ցանցի հետ համագործակցելու միջոցով:










































