Չորեքշաբթի Սիրիայում կրթության նախարարության որոշման համաձայն՝ սուգ է հայտարարվել երկրի բոլոր ուսումնական հաստատություններում՝ ի հիշատակ Հալեպում զոհված ուսանողների, հաղորդում է ITAR-TASS-ը:
Սիրիայում ուսանողական կազմակերպությունները և խորհրդարանի պատգամավորները դատապարտել են այս հարձակումը:
Հիշեցնենք, որ նախօրեին հրթիռակոծման է ենթարկվել Հալեպի համալսարանական քաղաքը, որի հետևանքով զոհվել է 82, վիրավորվել շուրջ 160 մարդ: Տուժածների շրջանում կան նաև փախստականներ:
Կառավարական ուժերը պայթյունների համար մեղադրել են ապստամբներին՝ հայտարարելով, որ նրանք զենիթային հրթիռ են կիրառել: Իսկ Լոնդոնում տեղակայված Syrian Observatory for Human Rights կազմակերպության իրավապաշտպանները հաղորդել են, որ համալսարանի շենքին հարվածել են կառավարական զորքերի կործանիչները:










































