Բրիտանացի հայտնի երգիչ Էլթոն Ջոնը և նրա ամուսին Դեյվիդ Ֆյորնիշը հաստատել են տեղեկությունները, որ 2013-ի հունվարի 11-ին սուրոգատ մայրը Լաս Վեգասի հիվանդանոցներից մեկում 3,7 կգ քաշով տղա է ունեցել:
«Ես ուզում եմ ձեզ հայտնել մեր ուրախությունը: Մեր ընտանիքը մեկ մարդով ավելացել է: Մենք շատ էինք ցանկանում երկրորդ անգամ ծնող դառնալ, և այն հանգամանքը, որ մենք հիմա երկու տղա ունենք, մեզ անասելի երջանկացնում է»,- նշել է ամենահաջողակ երաժիշտներից մեկը:
Ըստ 65-ամյա աստղի՝ ամուսինները երեխայի անունը ընտրել են մինչ նրա ծնվելը: Էլթոն Ջոնը նշել է, որ Էլայջե Ջոզեֆ Դենիել Ֆերնիշ-Ջոնը իրեն հոյակապ է զգում և պատրաստ է հայրերի հետ ծանոթությանը:
Մեկ շաբաթ առաջ մամուլը տեղեկացրել է, որ զույգի առաջին երեխայի սուրոգատ մայրը նրանց երկրորդ երեխան է պարգևելու: Սակայն հենց երգիչը հայտնել է, որ իր երեխայի մորը վերաբերում է ինչպես քրոջը և ոչ մի դեպքում չի հրապարակի նրա անունը, որպեսզի նա անվտանգ և հանգիստ լինի:










































