Ազգային վիճակագրական ծառայության օրերս հրապարակած «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2011թ. հունվար-փետրվարին» զեկույցի համաձայն` այս տարվա փետրվար ամսին, նախորդ տարվա փետրվարի համեմատ, բենզինի գներն աճել են 10.4 տոկոսով:
Դիզելային վառելիքի գները նշված ժամանակահատվածում աճել են 17.1 տոկոսով: 2005թ. գների նկատմամբ այս տարվա փետրվարի գները աճել են 21.1տոկոսով, իսկ դիզելային վառելիքի գները` 37.6 տոկոսով: