Ամերիկացի երկու զինծառայողներ սպանվել են «Թալիբան» շարժման կողմից կատարված պայթյունի հետևանքով, որը տեղի է ունեցել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլից ոչ հեռու տեղակայված ԱՄՆ Զինված ուժերի «Բահրամ» ավիաբազայում: Այս մասին, ինչպես հաղորդում է Reuters-ը, հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարը:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Բահրամում պայթյունի հետևանքով մահացել են երկու օտարերկրացի զինծառայողներ, Անվտանգության աջակցության միջազգային ուժերի մասնակիցներ (ISAF):