All Nippon Airways (ANA) ավիաընկերությունը դադարեցրել է իրեն պատկանող բոլոր Boeing 787 Dreamliner-ի թռիչքները:
Նման որոշում է կայացրել նաև մեկ այլ ճապոնական ավիաընկերություն՝ Japan Airlines-ը,- հայտնում է Reuters-ը:
Այսօր ավելի վաղ, ANA-ին պատկանող Boeing 787 Dreamliner-ը արտակարգ վայրէջ էր կատարել Տակամացու քաղաքի օդանավակայանում: Պատճառը օդաչուների խցիկում ծխի առաջացումն էր: Ինքնաթիռում, որն ուղևորվում էր Տոկիոյի Խանեդա օդանավակայան, գտնվել է 137 մարդ, ներառյալ անձնակազմի անդամները: Ներկայում պարզվում են ծխի առաջացման պատճառները:
Հիշեցնեռնք, որ 2013 թ. հունվարի 7-ին Japan Airlines-ին պատկանող Boeing 787 Dreamliner-ը այրվել էր Բոստոնի օդանավակայանում: Պատճառը շարժիչներից մեկի անսարքություններ էր: Հաջորդ օրը ինքնաթիռը չէր կարողացել ժամանակին հեռանալ Բոստոնից վառելիքի արտահոսքի պատճառով: 2 դեպքերի մասին ANA-ն հայտնեց հունվարի 11-ին՝ մեկի դիմահար ապակին էր ճաքել, մյուս ինքնաթիռի վառելիքն էր արտահոսել:
Ներկայումս ամերիկյան կառավարական հանձնաժողովը ուսումնասիրում է ամեն առանձին դեպքի առաջացման պատճառը:
Դրա արդյունքով որոշում պետք է կայացվի տվյալ կարգի ինքնաթիռների հետագա օգտագործման նպատակահարմարության վերաբերյալ:








































