Վրաստանի ռեֆերալ հոսպիտալի բուժաշխատողները հայտարարել են գործադուլ սկսելու մտադրության մասին:
Ինչպես հաղորդում է InterPressNews-ը, բողոքի ակցիայի պատճառ են հանդիսացել աշխատավարձի կուտակված պարտքերը: Հիվանդանոցի աշխատակիցները նախատեսում են գործադուլը սկսել այսօր՝ տեղի ժամանակով ժամը 11.30-ին:
Բացի այդ, բժշկական հաստատության աշխատակիցների բողոքի պատճառ են հանդիսացել նաև հնարավոր կադրային կրճատումները:
Նախօրեին բժշկական անձնակազմը հանդիպել է կլինիկայի ղեկավարության հետ, սակայն բանակցությունները որևէ արդյունք չեն տվել:
Ավելի վաղ՝ 2012 թ. դեկտեմբերի 22-ին, Թբիլիսիի շտապ օգնության ծառայության աշխատակիցները հայտարարել էին նախազգուշական գործադուլ: Բժիշկները պահանջում էին աշխատավարձի բարձրացում, աշխատանքի պայմանների բարելավում, նոր բժշկական սարքավորումներ: Գործադուլ էին հայտարարել նաև Թելավի բժշկական կենտրոնի 130 աշխատակիցներ:








































