Թուրքիան մրցույթ է հայտարարել Իրանից էլեկտրաէներգիայի ներկրմամբ զբաղվող ընկերությունների շարքում` էլեկտրաէներգիայի մատակարարումները մեծացնելու նպատակով: Այս մասին ասված է Թուրքիայի էներգետիկ շուկան կարգավորող կազմակերպության հաղորդագրությունում՝ հայտնում է Trend-ը:
Մրցույթին մասնակցող բոլոր ընկերությունները իրենց հայտերը պետք է ներկայացնեն մինչև հունվարի 29-ը:
Ավելի վաղ Էլեկտրաէներգիայի բաշխման թուրքական պետական ընկերության հաշվետվության մեջ ասվում է, որ 2012-ի նոյեմբերին էլեկտրաէներգիայի սպառումը 2011-ի նոյեմբերի համեմատ կրճատվել է 0.3 տոկոսով՝ կազմելով 19.9 մլրդ կիլովատտ/ժամ:
Էլեկտրաէներգիայի սպառումը 2012-ի հունվար-նոյեմբեր ամիսներին, 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 5.6 տոկոսով՝ կազմելով 220.9 մլրդ կիլովատտ/ժամ:
Էլեկտրաէներգիայի ներկրումը Թուրքիայում 11 ամիսների ընթացքում կազմել է 5.8 միլիարդ կիլովատտ/ժամ:









































