Վրաստանի ֆինանսների նախարարությունը տեղեկատվություն է տարածել, որի համաձայն՝ նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլիի տեղեկատվությունը երկրում բյուջետային ճգնաժամի մասին չի համապատասխանում իրականությանը,- հաղորդում է «Գրուզիյա Օնլայն»-ը:
Ֆինանսների նախարարությունը պատրաստակամություն է հայտնել այս հարցի շուրջ մասնակցել բաց բանավեճի նախկին վարչապետի հետ, որը հունվարի 22-ին խոստացել է ներկայացնել հստակ թվեր:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին հայտարարել էր, որ երկրում սկսվում է ֆինանսա-տնտեսական ճգնաժամ, որը պայմանավորված է տնտեսական ակտիվության, արտահանման ծավալների, առևտրի և արտադրության նվազմամբ: Նա «շատ վտանգավոր է» որակել նաև այն հանգամանքը, որ Վրաստանի նոր իշխանություններն արդեն դիմել են հարկերի նախօրոք վճարման փորձին:










































