Փոթիի նավահանգիստն աշխատում է նորմալ ռեժիմով, և որևէ անհանգստություն չկա: Ինչպես «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտնեց բեռնափոխադրող «Ապավեն» ընկերության գլխավոր տնօրեն Գագիկ Աղաջանյանը, 3 օր բողոքել ու գործադուլ են արել մոտ 20 տերմինալներից միայն մեկի՝ Barvil Georgia-ի աշխատակիցները, սակայն դա ոչ մի կերպ չի ազդել հայկական բեռների փոխադրման վրա:
Ըստ նրա՝ այդ տերմինալի աշխատակիցների աշխատավարձը վերջին 1.5 տարում իջեցվել է մոտ 2 անգամ, իսկ աշխատանքի ծավալներն ավելացվել են, և աշխատակիցները բողոքելու պատճառ ունեին:
Հիշեցնենք, որ Barvil Georgia ընկերության աշխատակիցները պահանջում էին բարձրացնել իրենց աշխատավարձը, բարելավել աշխատանքային պայմանները ու պահպանել անվտանգության չափանիշները:







































