Monday, 08 06 2026
Ազնիվ է ՌԴ-ից եկածին տանել վարժանքի. եթե մեր բախտը որոշելու իրավունք ունի, պարտականություն էլ ունի
Գորիս-Կապան ճանապարհին «Jeep»-ը գլորվել է ձորը. կա 4 զոհ
09:15
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
09:10
Իսրայելը հարվածել է Իրանում գտնվող ռազմական թիրախներին
Երևանը զգուշավոր է, բայց ոչ՝ հակառուս. Մոսկվայի քայլերը անհամաչափ են
08:50
Ֆիլիպիններում 7.8 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել
Հետընտրական զարգացում չի կարող լինել․ Քոչարյանը, Ծառուկյանը, Կարապետյանը նստելու են բանտ․ վարչապետ
Կարևորվել է գենդերազգայուն բնապահպանական գործողությունների առաջմղումը և Ռիոյի կոնվենցիաների միջև համագործակցության ու փոխլրացման ամրապնդումը
Բացառում եմ, որ ՀՀ ժողովուրդը պատերազմի եռագլուխ կուսակցությանը թույլ տա թպրտալ․ Փաշինյան
1596 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Միանձնյա կառավարման մանդատը ավելի արդյունավետ կիրացվի, եթե կառավարությունը «միանձնյա որոշումներ չկայացնի»
Ամփոփվել են 1354 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
10 րոպե առաջ ոչ պաշտոնապես զրուցել եմ Մակրոնի և Կոբախիձեի հետ․ վարչապետ
1299 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Քրեական օլիգարխիայի ունեզրկումը պետք է շատ արագ տեմպերով տեղի ունենա․ Փաշինյան
1067 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Ընտրությունների արդյունքում հաղթել է ՔՊ-ն, որը միանձնյա կձևավորի կառավարություն․ վարչապետ
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին

ՀԱԿ-ը նորի՞ց կվերադառնա հրապարակ. մամուլ

Թե ինչպես են ՀԱԿ-ում Լևոն Տեր-Պետրոսյանի չառաջադրման որոշումից հետո հաղթահարելու համակարգային ճգնաժամը և պայքարելու երկրում սահմանադրական կարգի հաստատման և ավազակապետական ռեժիմի կազմաքանդման դեմ, «Հրապարակ»-ը զրուցեց ՀԱԿ մաս կազմող Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) անդամ Գրիգոր Հարությունյանի հետ: Ի դեպ, նա չի ցանկանում մեկնաբանել լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, թե Պետրոս Մակեյանի «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը ՀԱԿ-ի՝ քաղաքական ճգնաժամից դուրս գալու ելքը տեսնում է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանից ազատվելու մեջ: «Երբ տեսակետը պաշտոնապես ներկայացվի, այդ ժամանակ կխոսենք»: Ավելին, Գրիգոր Հարությունյանը ճիշտ է համարում նաև ՀԱԿ-ի՝ նախագահական ընտրությունների վերաբերյալ կայացրած որոշումը՝ չառաջադրել և չսատարել որևէ թեկնածուի, այդ թվում ՀԱԿ ներկայացուցիչ Հրանտ Բագրատյանին, և համարում է, որ այդ որոշումը չի կարող ճգնաժամ առաջացնել ՀԱԿ-ում:

– Այս առիթով ես կարծիք հայտնել եմ և համոզված եմ, որ ընտրությունները ընտրություն չեն լինելու, դա սոսկ միջոցառում է, ավելին՝ կարծում եմ, որ ոչ մեկը չպետք է մասնակցեր, և Սերժ Սարգսյանը ընտրության գնար միայնակ: Անիմաստ է, որովհետև մեր երկրում ընտրություն չի լինում, որովհետև երկրում 1.6 մլն ընտրող չկա, ինչպես ներկայացվում է, և շատ այլ հարցեր կան, որոնք անիմաստ են դարձնում ընտրություններ անցկացնելը:

– Իսկ ի՞նչ կստանաք ընտրություններին չմասնակցելով:

– Դե դա անիմաստ է՝ ընտրություններին մասնակցելը, էլ ի՞նչ հարց կա:

– Չե՞ք կարծում, որ ՀԱԿ-ի՝ վերջին մեկ տարվա գործողություններն էին չտրամաբանված, բոլոր քայլերը տանում էին նախագահական ընտրությունների, միասնական թեկնածուի կամ այլ տեսքով, բայց վերջում որոշում կայացվեց չմասնակցել: Իսկ եթե Տեր-Պետրոսյանը հակառակը որոշեր, նորի՞ց անիմաստ էիք համարելու:

– Չէ, ես ինչ եմ ասում… Լևոն Տեր-Պետրոսյանը չմասնակցեց, դա իր անձնական որոշումն էր: Ես էլ իմ անձնական կարծիքն եմ ասում, ընտրություններով հնարավոր չէ իշխանափոխություն իրականացնել: Իմ ամբողջ այս տարիների փորձը ցույց է տալիս, որ մեր երկրում ոչ համապետական, ոչ ՏԻՄ ընտրություններ, որպես այդպիսին, տեղի չեն ունենում: Եվ փորձել ընտրությունների միջոցով ձևավորել իշխանություն, պարզապես անիմաստ է:

– Այսինքն, անիմա՞ստ էր, որ ՀԱԿ-ը մասնակցեց խորհրդարանական ընտրություններին:

– Իմ անձնական կարծիքով, դա էլ ընտրություն չէր, ես ինքս ՀԱԿ ընտրացուցակում եղել եմ, բայց այդպես եմ կարծում: Պետք չի ուղղակի, դրանք ընտրություններ չեն, չի կարելի… պիտի բոյկոտել բոլոր դեպքերում՝ լինի խորհրդարանական, նախագահական: Կարեն Դեմիրճյանն ընտրվեց, թույլ չտվեցին նստի աթոռին, Ստեփան Դեմիրճյանն ընտրվեց, կրկին թույլ չտվեցին, Սերժ Սարգսյանը չընտրվեց, նստեց աթոռին, չեմ ասում, թե Լևոն Տեր-Պետրոսյանն ընտրվեց, բայց գոնե երկրորդ փուլ պետք է լիներ:

– Պարոն Հարությունյան, այն ժամանակ, երբ ՀԱԿ-ը շարժվում էր դեպի ընտրություններ, ինչո՞ւ չէիք բարձրաձայնում, որ ընտրություններով հարց չի լուծվում:

– Որտեղ որ պետք է, ես բարձրաձայնել եմ, խնդրում եմ ինձ նման հարցեր մի տվեք:

– Այդուամենայնիվ, չե՞ք կարծում, որ ՀԱԿ առաջնորդի չառաջադրվելու որոշումը ՀԱԿ-ում ճգնաժամ է առաջացրել, օրինակ, ՀԱԿ-ն ինչպե՞ս է պատրաստվում այսուհետ պայքարել իր նպատակի՝ ավազակապետությունը կազմաքանդելու համար:

– Դեռ չենք քննարկել:

– Իսկ ուղիներն ինչպե՞ս եք պատկերացնում:

– Համենայնդեպս՝ ոչ ընտրություններով: Պետք է ամեն դեպքում լուրջ շարժում լինի մասսաների, և ստիպեն իշխանություններին, որ նրանք նորմալ արտահերթ ընտրություններ անցկացնեն, հերթական ընտրություններով ոչինչ չի լինի:

– Այսինքն չեք բացառում, որ առաջիկա ամիսներին ՀԱԿ-ը կրկին «ազատության հարթակ» կվերադառնա:

– Քաղաքականության մեջ ոչինչ պետք չէ բացառել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում