Հազարավոր քրդեր եկել են հրաժեշտ տալու Փարզիում անցյալ շաբաթ սպանվածներին։ Հանգուցյալների դագաղները փափաթված են եղել քրդական դրոշներով և դրվել են Փարիզի Քրդական ինստիտուտում։
Դիերը հունվարի 17-ին պետք է տարվեն Թուրքիա և այնտեղ հանձնվեն հողին։ ԶԼՄ-ների կարծիքով՝ հուղարկավորության արարողությունները կարող են վերածվել Քրդական բանվորական կուսակցության աջակցման ցույցերի, որին Թուրքիան ճանաչել է որպես ահաբեկչական կազմակերպություն։
Սպանվածներից մեկը՝ Սաքինե Ջանսըզը, ՔԲԿ-ի ռազմական թևի հիմնադիրներից մեկն է եղել։
ՔԲԿ-ն անջատողական ծայրահեղ ձախ խմբավորում է, 1984-ից պայքարում է Թուրքիայի հյուսիս-արևելքում բնակվող քրդերի ինքնավարության համար։ Այդ ժամանակից ի վեր պայքարի հետևանքով զոհվել է ավելի քան 40 000 մարդ։








































