Twitter սոցիալական ցանցի ղեկավարությունը հիմնական գործունեությունը տեղափոխում է Մերձավոր և Միջին Արևելք, Հարավային Ամերիկա և Ասիա, հաղորդում է Haber7 տեղեկատվական գործակալությունը:
Ցանցի ղեկավարությունը որոշել է ամրապնդել դիրքերը զարգացող երկրներում` Ասիայի, Հարավային Ամերիկայի, Միջին և Մերձավոր Արևելքի երկրներում:
Հիմնական գործունեության տեղափոխությունը կապված է այն հանգամանքի հետ, որ ԱՄՆ-ը, որտեղ հայտնվել է Twitter-ը, սկսում է կորցնել իր պոտենցիալը համացանցային շուկայում: Դրա հետ մեկտեղ մուսուլմանական աշխարհում աճում է Twitter-ի օգտատերերի քանակը, չնայած ցանցը ամենաշատ օգտատերերն ունի ԱՄՆ-ում` շուրջ 108 միլիոն:
Բրազիլիայում Twitter-ի օգտատերերի թիվը կազմում է շուրջ 33 միլիոն մարդ, ճապոնիայում` 30 միլիոն, Մեծ Բրիտանիայում 24 միլիոն, Ինդոնեզիայում` 19.5 միլիոն, Թուրքիայում` 7.2 միլիոն:










































