Մեծ ութնյակի երկրները (G8) սատարել են Ֆրանսիայի որոշումը, որն առաջարկում է ռազմական օգնություն ցուցաբերել Մալիի կառավարությանը զինված գրոհայինների դեմ պայքարում և կոչ է անում շուտափույթ ի կատար ածել ՄԱԿ ԱԽ 2085 բանաձևը: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն` վկայակոչելով G8 երկրների արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարների՝ Լոնդոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների վրա կայացրած որոշումը:
Հայտարարության մեջ նշվում է, որ G8 քաղաքական տնօրենները իրենց խոր անհանգստությունն են հայտնել Մալիում տիրող իրավիճակի և տարածաշրջանում դրա հետևանքների մասին:
G8-ը ողջունել է Մալի ուղարկված Ֆրանսիայի ռազմական օգնությունը և հույս է հայտնել, որ շուտով կծավալվի Աֆրոմիության (AFISMA) առաքելությունը՝ 2085 բանաձևի համապատասխան:
«G8-ը հաստատում է Մալիի կառավարությանն ուղված իր աջակցությունը, որը պետք է շարունակի ջանքերը` անցումային քաղաքական գործընթացը կյանքի կոչելու համար»,- նշվում է հայտարարության մեջ:












































