Ֆրանսիական զորքերը կմնան Մալիում՝ մինչև իշխանության անվտանգության ապահովումը, ընտրությունների տեղի ունենալը և մինչև ահաբեկչական սպառնալիքի չեզոքացումը, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
«Եթե առաջիկա օրերի կամ շաբաթների ընթացքում Մալիում կլինեն միջազգային հանրության կողմից աջակցություն գտած աֆրիկական ուժերը, Ֆրանսիան չի մնա Մալիում: Սակայն դրա հետ մեկտեղ մեր նպատակն է այնպես անել, որ երբ մենք դադարեցնենք գործողությունները, Մալիում ապահովվի օրինական իշխանությունների անվտանգությունը, սկսվի ընտրական գործընթացը և չլինեն ահաբեկիչները, ովքեր սպառնում են երկրի տարածքային ամբողջականությանը»,- ասել է Օլանդը՝ Աբու Դաբիում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ին՝ վկայակոչելով ֆրանսիական հեռուստաալիքները:
Սակայն Ֆրանսիայի նախագահը չի պատասխանել լրագրողների այն հարցին, թե որքան ժամանակ է անհրաժեշտ նշված նպատակներին հասնելու համար: Ավելի վաղ Օլանդն ասել է, որ ֆրանսիական զինուժը Մալիում կմնա նվազագույնը մեկ շաբաթ: