Monday, 08 06 2026
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
22:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ
22:10
Շվեդիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
21:50
ԵՄ-ն պատրաստվում է հունիսին 9,1 միլիարդ եվրո հատկացնել Ուկրաինային
Լյուստրացիա կարողացանք անել, ընդդիմափոխություն՝ ոչ. մեր թիկունքում գործում էր հակառակորդը
21:30
Կոնգոյում Էբոլայի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 500-ը
Ընտրակաշառք բաժանած ուժերը պատասխանատվություն են կրելու. մեծագույն հանցանք է գործվել
Իսրայելը պատրաստ է Իրանի հետ պատերազմի վերսկսման
20:50
ՆԱՏՕ-ի կործանիչները խոցել են Լատվիայի օդային տարածքում հայտնված դրոնը
20:30
ԱՀԿ-ի ղեկավարը ժամանել է էբոլա վիրուսի տարածման երկիր համարվող Ուգանդա
20:10
Իրաքը փակում է երկրի օդային տարածքը
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Սիրիան երկարաձգել է օդային տարածքի սահմանափակումները
Հայաստանը ընտրեց շարունակականությունը և հաստատեց իր եվրոպամետ ուղղությունը. Լեհաստանի վարչապետ
19:30
Իրանում հայտարարել են ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակելու մասին
Այլևս երբեք ՀՀ քաղաքացին ընտրակաշառքի միջոցով չի ձևավորելու իշխանություն. Տիգրան Ավինյան
19:10
ՆԱՏՕ-ն մեկնարկել է Ramstein Flag 2026 ռազմաօդային զորավարժությունները
18:50
Թեհրանի և Քերմանշահի օդանավակայանները չեղարկել են բոլոր չվերթները
Ողբերգություն է՝ 38 տոկոս Մոսկվան ստացավ ՀՀ ԱԺ-ում. փաստացի հաղթեց փողը, ոչ թե գաղափարը
Հութիները հաստատել են Իսրայելի դեմ հրթիռներ արձակելու մասին տեղեկությունը
Մոսկվան չի հաշտվի հունիսի 7-ի արդյունքների հետ. «սանկցիաները» կշարունակվեն
18:10
Պակիստանի անվտանգության ուժերը 27 զինյալ են ոչնչացրել երկրի հյուսիս-արևմուտքում
18:00
Հայաստանի Պրեմիեր լիգային կմասնակցի 12 թիմ
17:50
ԻՀՊԿ-ն գրոհել է Իրաքում քրդական ռազմաբազաների վրա

Էրդողանը Մերձավոր Արևելքում սուլթան է, Թուրքիայում` փադիշահ, իսկ օվկիանոսից այն կողմ` ծառա. թուրք ազգայնական

Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ, «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին, Աֆյոնքարահիսար նահանգի Էմիրդաղ շրջանում ելույթ ունենալով իր ապագա ընտրողների առջև, սուր քննադատության է ենթարկել կառավարությանն ու վարչապետ Ռեջեփ Թայյիփ Էրդողանին.

«2010 թվականի սեպտեմբերի 12-ին Թուրքիայում տեղի ունեցած սահմանադրական բարեփոխումների հանրաքվեից հետո Էրդողանը շնորհակալություն հայտնեց «օվկիանոսից այն կողմին»: Էրդողանի վարած քաղաքականությունից զգացվում է, որ նա Մերձավոր Արևելքում սուլթան է, Թուրքիայում` փադիշահ, իսկ ահա օվկիանոսից այն կողմում` ծառա: Անհրաժեշտ է կանգնեցնել այս ամենը: Դրա լավագույն միջոցը հունիսի 12-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններն են, որոնց արդյունքում վերջ կտրվի այս իշխանությունների կառավարմանը»:

Հիշեցնենք, որ երբ նախորդ տարվա նոյեմբերի վերջին Էրդողանն այցելեց Լիբանան, Բեյրութի բնակիչները նրան դիմավորեցին «Բարի գալուստ սուլթան» կոչերով:

2010 թվականի հոկտեմբերի կեսերին էլ բժշկական գիտությունների պրոֆեսոր, հոգեբան, քաղաքական գործիչ և մարդու իրավունքների պաշտպան Մեհմեթ Բեքարօղլուն, վկայակոչելով վերջին տարիներին Էրդողանի վարած իսլամական քաղաքականությունը, հայտարարել էր, թե Էրդողանն իրեն համարում է սուլթան Աբդուլ Համիդ 3-րդ: Չպետք է մոռանալ, որ հայ ժողովրդի դահիճ, Օսմանյան կայսրության 34-րդ սուլթան Աբդուլ Համիդ 2-րդը հանդիսացել է պանիսլամիզմի (համաիսլամականության) ջերմ ջատագով:

Ի դեպ, ներկայումս Էրդողանին նաև հաճախ համեմատում են Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի հետ` նկատի ունենալով Թուրքիայի համար նրանց փրկչի դերը:

Նշվում է, որ 2002 թվականին Թուրքիայում Էրդողանի գլխավորած «Արդարություն ու զարգացում» կուսակցության իշխանության գլուխ գալուց առաջ` 2001 թվականին, Թուրքիան գտնվում էր շատ ծանր իրավիճակում: Դա, մասնավորապես, վերաբերում է նրա տնտեսությունը:

Մինչդեռ այժմ Թուրքիայի տնտեսությունը Եվրոպայի ամենաարագ զարգացող տնտեսությունն է (ինչի համար էլ Թուրքիային անվանում են «Եվրոպայի Չինաստան»): 2001 թվականն էլ համեմատում են Օսմանյան կայսրության անկման ժամանակաշրջանի հետ, երբ Քեմալ Աթաթուրքին հաջողվեց Օսմանյան կայսրության մոխիրներից վեր հանել ներկայիս Թուրքիայի Հանրապետությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում