Հարավային Շվեդիայի Սկոնե մարզում` Հելսինբուրգ քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. 100 բեռնատար և մարդատար մեքենաներ իրար են բախվել սահմանափակ տեսանելիության, մառախուղի և մերկասառույցի պատճառով:
Ոստիկանության նախնական տվյալներով՝ ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է երեք մարդ, 15-20 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել:
Մայրուղին, որտեղ տեղի է ունեցել ողբերգությունը, փակ է երկու ուղղություններով, այն կարող է բացվել տեղի ժամանակով կեսգիշերից ոչ շուտ:
Շվեդիայի մայրաքաղաքային շրջանում ձնաբքի պատճառով գրանցվել է ՃՏՊ-ի 33 դեպք:










































