ԱՄՆ-ում պարտքային «առաստաղի» ճգնաժամի կրկնությունը զգալիորեն կմեծացնի երկրի վարկային վարկանիշի նվազեցման ռիսկը: Ինչպես տեղեկացնում է Reuters գործակալությունը՝ այդ մասին հայտարարել է միջազգային վարկանիշային Fitch գործակալության՝ սուվերեն վարկանիշների հետ աշխատանքի ստորաբաժանման ղեկավար Դևիդ Ռայլին:
Եթե կրկնվի 2011 թվականի օգոստոսի սցենարը, երկրի վարկանիշը կտեղադրվի նվազեցման հնարավորության վերանայման ցուցակում:
Ներկայում ամերիկյան ցուցանիշը գտնվում է բարձր՝ ААА մակարդակի վրա:








































