Ինչպես տեղեկացնում է «Բանանց»-ի պաշտոնական կայքը, անցումային մրցաշրջանի վերջնամասում «Բանանց»-ը գլխավորելու է նոր մարզիչ:
Ակումբի ղեկավարությունն ու արդեն նախկին գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը երկկողմանի համաձայնությամբ լուծեցին գործող պայմանագիրը:
Հիշեցնենք, որ Ռաֆայել Նազարյանը «Բանանց»-ը գլխավորեց 2011 թվականի մայիսին, և թիմը բարձրագույն խմբի նախորդ առաջնությունում զբաղեցրեց չորրորդ տեղը: Իսկ ահա ընթացիկ առաջնությունում «Բանանց»-ը 32 տուրերից հետո զբաղեցնում է առաջնության աղյուսակի նախավերջին հորիզոնականը:
Հաղորդման համաձայն՝ մոտ օրերս հայտնի է լինելու, թե ով կլինի թիմի հաջորդ գլխավոր մարզիչը:








































