Friday, 19 06 2026
13:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 232-ի
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
13:30
Իսրայելի քաղաքականությունը տարածաշրջանում չի համապատասխանում այդ երկրի շահերին. Մակրոն
Արտահանում դեպի ԵՄ․ գործնական ուղեցույց
13:10
Իրանի մեջլիսի խոսնակն ԱՄՆ-ին «ջախջախիչ պատասխան» է խոստացել խաղաղության հուշագրի պայմանները խախտելու դեպքում
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի
Լիբանանի հարավում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
12:30
Ֆրանսիան ակնկալում է ԱՄՆ ճնշումն Իսրայելի նկատմամբ՝ Լիբանանում ռազմական գործողությունները դադարեցնելու համար
12:20
Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները
12:10
ԵՄ-ում ներքին ճգնաժամ է. դժգոհ են Մոսկվայի հետ գաղտնի բանակցություններից
Իրանի հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին երկրի պատմության «նոր էջ» է բացել
Ռուսաստանից ստացված փոխանցումները կազմել են Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 13%-ը. ՌԻԱ
Ինչո՞ւ է աղմկում Զատուլինը․ Ալխաս Ղազարյանի պարզաբանումը
Ռուբեն Հակոբյանը կձերբակալվի Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում
Ընդդիմության հետ մեկտեղ կորել են նաև իրենց սպասարկող լրատվամիջոցները․ ՀՀ շահն իրենց չի հետաքրքրում
11:30
Փեզեշքիանը բարձր է գնահատել Կատարի դերը ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու գործում
ՔՊ-ի համար որևէ խոչընդոտ չի ստեղծվել ՀՀ շահերը սպասարկելու վերաբերյալ․ Հովհաննիսյան
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Աշոտ Եղիազարյան նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
Վանդակի սիրահար ընդդիմադիրը խոսում էր «ճգնամաժից»․ ո՞ւր են դրանք ընդհանրապես․ Հովհաննիսյան
11:10
Ուկրաինայում ռուսական նոր հարվածների հետևանքով երկու մարդ է զոհվել
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Եվրոպայի ապագայի լավագույն երաշխիքը կլինի Ուկրաինայի արագացված անդամակցությունը ԵՄ-ին. Զելենսկի
Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:30
Պենտագոնն Իրանի հետ պատերազմի ծախսերը ծածկելու համար Կոնգրեսից 80 միլիարդ դոլար է ցանկանում. Wall Street Journal
Հունիսի 20-ին սպասվում են տարվա ամենաբարձր ջերմաստիճանները
Իսրայելի հարվածներից Լիբանանում զոհվել է առնվազն 16 մարդ
ՌԴ-ն փորձում է Թուրքիայի հետ համատեղ ազդեցություն պահել Կովկասում. հակասությունները թույլ չեն տալիս
09:50
ԱՄՆ-ի կողմից պայմանավորվածությունների խախտման դեպքում կհետևի հայելային պատասխան. Իրանի ԱԱԽ
Մեկնարկել է Գյուրջյան փողոցը Մյասնիկյան պողոտային միացնող ճանապարհի հիմնանորոգումը

«Արաբական գարնան» հասրած վնասը կազմում է 225 միլիարդ դոլար

Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրներում ժողովրդավարական հեղափոխությունների, այսպես կոչված «արաբական գարնան» հասցրած վնասը կազմում է 225 միլիարդ դոլար: Այս մասին հաղորդում է BreakingViews-ը՝ վակայկոչելով սեփական հաշվարկները:

2010թ. Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսել էր, որ 2011-2015թթ. Եգիպտոսի, Թունիսի և Լիբիայի տնտեսությունների կրած ընդհանուր վնասը կկազմի 2.2 տրիլիոն դոլար: Այժմ այս ցուցանիշը իջեցվել է 10%-ով, ինչը կազմում է «արաբական գարնան» հասցրած վնասի չափը:

Լիբանանյան The Daily Star թերթը նշում է, որ BreakingViews-ի հաշվարկներն օբյեկտիվ չեն, քանի որ ԱՄՀ-ի կանխատեսումներում ՀՆԱ-ի իջեցման վրա ազդող բոլոր գործոնները հաշվի չեն առնվել:

2011թ. ԱՄՀ-ի հաշվարկների համաձայն՝ արաբական պետությունների կորուստները կազմել են 55 միլիարդ դոլար:

Փորձագետները հստակեցրել են, որ Եմենում կորուստը կազմել է ՀՆԱ 5.4%, Թունիսում՝ ՀՆԱ 5.2%, Եգիպտոսում՝ ՀՆԱ 4.2%: Հիմնական հարվածը հասցվել է Լիբիային և Սիրիային, որոնց կորուստները 2011թ. վերջի դրությամբ համապատասխանաբար կազմել են 7.7 և 6 միլիարդ դոլար:

2012թ. դեկտեմբերին Emirates 24/7 թերթը հաղորդել էր, որ Հորդանանի ծրագրավորման և միջազգային համագործակցության գլխավոր քարտուղար Սալեհ Խարաբշին արաբական հեղափոխությունների վնասը գնահատել է 120 միլիարդ դոլար:

2011թ. Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի արտասահմանյան ներդրումները նվազել են 24%-ով՝ հասնելով 50 միլիարդ դոլարի: Խարաբշիի խոսքերով՝ 2012թ. այս ցուցանիշը գնահատվում է 53 միլիարդ դոլար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում